Ara Bogdanyan
Quick Facts
Biography
Արա Հրաչյայի Բոգդանյան (հունիսի 2, 1943(1943-06-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, ջութակահար, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Սոֆիայի միջազգային մրցույթի հաղթող (Բուլղարիա, 1968), Ռուսաստանի կատարողական արվեստի հիմնադրամի մրցանակի դափնեկիր (2003-2005)։
Հրաչյա Բոգդանյանի որդին է, Անահիտ Բոգդանյանի եղբայրը։
Կենսագրություն
Արա Բոգդանյանը ծնվել է 1943 թվականի հունիսի 27-ին, Երևանում, երաժիշտ Հրաչյա Բոգդանյանի ընտանիքում։ Ավարտել է Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցը, 1972 թվականին՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը (Դ. Ֆ. Օյստրախի դասարան)։ 1968 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, իսկ 1995 թվականից՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, Ֆրեդերիկ Շոպենի անվան երաժշտական քոլեջում։ Վարպետության դասեր է վարել Հարավային Կորեայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Ռուսաստանի Դաշնությունում։
1968 թվականից հանդես է եկել մենահամերգներով, իսկ 1975 թվականից՝ եռյակի կազմով շրջագայել է Բուլղարիայում, Իսպանիայում, Ալժիրում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլուր։
Հեղինակ է գիտամեթոդական ձեռնարկների՝ «Երաժշտական հիշողության հարցեր» (1977) և այլն, կազմել է «Սպենդիարով՝ 5 պիես» (մշակում, 1976), «Պագանինի։ Կապրիսներ՝ դաշնամուրի նվագակցությամբ», «Հայ կոմպոզիտորների պիեսների ժողովածու» (1982) ժողովածուների։