Anush Nagashian
Quick Facts
Biography
Անուշ Հրանդի Նագգաշյան (նոյեմբերի 22, 1961(1961-11-22), Ղազա, Պաղեստին), հայ բանաստեղծուհի, բանասիրական գիտությունների թեկնածու (1995)։
Կենսագրություն
1967 թվականին հրեա-արաբական պատերազմից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Երուսաղեմ։ Ավարտել է Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց երկրորդական վարժարանը (1979), ԵՊՀ-ն (1984)։ 1985 թվականին մեկնել է Անգլիա, հետևել «Փիթմընզ քոլեջի» անգլերենի և թատերարվեստի դասընթացներին։ 1995 թվականին ԵՊՀ-ում «Ֆրիկի կյանքը և ստեղծագործությունը» թեմայով պաշտպանել է գիտական ատենախոսություն։ 1995-2007 թվականներին Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանում դասավանդել է հայոց լեզու, գրականություն, գրաբար, հայոց պատմություն և մատենագիտություն, եղել է մշակութային միջոցառումների պատասխանատուն։ Եղել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդական (1991-1998)։ 2015 թվականից «Ծանօթանանք հայ Երուսաղէմին» հաղորդաշարի հեղինակն ու հաղորդավարն է։
Լույս է ընծայել «Սիրոյս տաք շունչէն» (1993), «Գիշերային պատարագ» (1994), «Անձրեւոտ սէր» (1998), «Եթե յանկարծ տեսնես իրեն…» (2003), «Հատընտիր» (2004), «Փոքրիկ աղջիկը... Մեծ երազով» (2009), «Ես հայ եմ» (2013) ժողովածուները։ 2013 թվականին լույս է տեսել անգլերեն թարգմանությամբ բանաստեղծությունների գիրքը` Love & Torment, 2016 թվականին` «Այդ սերմը ես էի» գիրքը, 2011-2013 թվականներին` «Անդրադարձ ամսաթերթը»։
Պարգևներ, մրցանակներ և կոչումներ
- ՀԳՄ ոսկե մեդալի (2004)։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ
- Մովսես Խորենացու մեդալ
- «Բնության և հասարակության մասին գիտությունների» միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր
Ծանոթագրություններ
- ↑ Արդի հայ քնարերգություն, Գիրք Բ, Սփյուռք, Ե., ՀԳՄ հրատ., 2010, էջ 132
- ↑ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
- ↑ «ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ բանաստեղծուհի Անուշ Նագգաշեանի գրքի շնորհանդէսը - «ԱԼԻՔ» Օրաթերթ»։ www.alikonline.ir (hy-am)։ Վերցված է 2018-11-22
- ↑ «Կոհա առցանց քարտարան ›Որոնման արդյունքներ համար 'au:"Նագգաշյան, Անուշ Հրանդի,"'»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2018-11-22
Արտաքին հղումներ
- «Ժամանակ»։ www.jamanak.com։ Վերցված է 2019-03-19
- Մերոնք-Անուշ Նագաշյան
- …ԵՒ ԱՉՔԵՐՍ, ՍԻՐՏՍ, ՀՈԳԻՍ
- Նախըշենց Յուշերնէն (ԱՆՄՈՌՈՒԿՆԵՐ - Պատմ. 1) Անուշ Նագգաշեան