Anna Bakunts
Quick Facts
Biography
Աննա Ակսելի Բակունց (1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երգեհոնահարուհի։ Ակսել Վահանի Բակունցի դուստրը։
Կենսագրություն
Աննա Բակունցն ծնվել է 1971 թվականին Երևանում։
Ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան, Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցները, 1993 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի տեսության բաժինը և 2000 թվականին՝ ասպիրանտուրան, հաճախել երգեհոնի դասընթացների (Վ. Ստամբոլցյանի դասարան)։ Կատարելագործվել է Համբուրգի բարձրագույն երաժշտական ակադեմիայում (ղեկավարներ՝ Վ. Ցերեր՝ երգեհոն, Դ. Վագլեր՝ երգեհոնային կոմպոզիցիա)։
2008 թվականից երգեհոն է դասավանդում Երևանի պետական կոնսերվատորիայում և դաշնամուր՝ Երևանի էստրադայի և ջազային արվեստի պետական քոլեջում։
Մենահամերգներով շրջագայել է Գերմանիայում, Շվեյցարիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, համագործակցել հանրահայտ նվագախմբերի և դիրիժորների հետ։ Որպես մենակատարուհի՝ հանդես է եկել դիրիժորներ Վ. Մարտիրոսյանի, Տ. Հեքեքյանի, Ռոբերտ Մլքեյանի, Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ 2014 թվականից մենահամերգներով Սանկտ Պետերբուրգում պարբերաբար մասնակցում է միջազգային երգեհոնային փառատոների («Սպիտակ գիշերների ռոմանտիկ երգեհոնները», «Երգեհոնային դպրոցներ՝ Արևմուտք-Արևելք»)։ Նվագացանկում տեղ են գտել արևմտաեվրոպական և հայ հոգևոր երաժշտության, նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների չկատարված ստեղծագործությունները։
Մրցանակներ
Երգեհոնահարների Յոհան Սեբաստիան Բախի անվան միջազգային մրցույթի «Յոհան Սեբաստիան Բախ» մրցանակ (2000, Լայպցիգ)։