Ani Davtyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անի Համլետի Դավթյան (հունվարի 20, 1967(1967-01-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր։
Կենսագրություն
Անի Դավթյանը ծնվել է 1967 թվականի հունվարի 20-ին, Երևան քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1991 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1994 թվականին՝ Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում պաշտպանել է իր թեզը՝ «Քաղաքացիական դատավարության փորձաքննություն» թեմայով, իսկ 2000 թվականին նույն համալսարանում դոկտորական ատենախոսություն՝ «Գերմանիայի քաղաքացիական դատավարության մասին օրենքը»։ 2002 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր է։
Աշխատանքները վերաբերում են քաղաքացիական, մասնավորապես համեմատական քաղաքացիական դատավարության հիմնախնդիրներին։
Երկեր
- Экспертиза в гражданском процессе, Москва, 1995.
- Гражданское процессуальное право Германии, Москва, 1995.
- Гражданский процесс в Германии и странах СНГ, Ереван, 2000.
- Փաստաբանի մասնակցությունը քաղաքացիական դատավարությանը։ (դասախոսություն), Դավթյան Ա. Հ., ԵՊՀ. Քաղաքացիական իրավունքի ամբիոն, Երևան, Երևանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հրատարակություն, 2000։
- Քաղաքացիական դատավարություն։ Ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, Երևան, Տիգրան Մեծ, 2007։
- Гражданский кодекс зарубежных стран: Учебное пособие / [С. А. Алехина, А. Г. Давтян, М. Э. Мирзоян, В. Ю. Кулакова], М-во образования и науки Российской Федерации, Московская гос. юридическая акад. им. О. Е. Кутафина ; под ред. А. Г. Давтян, Москва, Проспект, 2011.
- Քաղաքացիական դատավարություն։ Ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար / Ա. Հ. Դավթյան, 2-րդ լրամշակված հրատարակություն, Երևան, Ոսկան Երևանցի, 2012։