Ani Amiryan
Quick Facts
Biography
Անի Ամիրյան (սեպտեմբերի 19, 1984(1984-09-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրողուհի, երգչուհի։
Կենսագրություն
Անի Ամիրյանը ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Երևան քաղաքում։ Անիի եղբայրը հաղորդավար Արտավազդ Ամիրյանն է, ամուսինը՝ դերասան, պարող Ստեփան Ղամբարյանը։
Միջնակարգ կրթությունը ստացել է Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցում, որից հետո՝ 2001-2004 թվականներին ուսումը շարունակել էէ Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժնում։ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժին ավարտել է 2006 թվականին։
2005-2008 թվականներին Անի Ամիրյանը եղել է «Հեքիաթների մոլորակ» մանկական հաղորդաշարի հեղինակն ու վարողը։ 2007 թվականին աշխատանքի է անցել «Երևան» ռադիոկայանում, եղել է լրատվական խմբագիր և մեկնաբան, հետագայում` ծրագրերի ղեկավար։
Հանդես է եկել նաև որպես երգչուհի, ձայնագրել մի քանի երգ, դուետներ և թողարկել մեկ տեսահոլովակ։
Ծանոթագրություններ
- ↑ «Ստեփան Ղամբարյանի և Անի Ամիրյանի գեղեցիկ ընտանիքը. ինչպես է մեծացել նրանց դուստրը»։ tert.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-20-ին։ Վերցված է 2021-09-19
- ↑ «AV Production - Անի Ամիրյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-25-ին։ Վերցված է 2021-09-19