Andranik Barseghyan
Quick Facts
Biography
Անդրանիկ Միհրանի Բարսեղյան (հուլիսի 20, 1929({{padleft:1929|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:20|2|0}}), Գավառ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան - 2013), հայ երկրաբուսաբան: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1989): Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1997):
Կենսագրություն
Անդրանիկ Բարսեղյանը ծնվել է 1929 թվականին Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ): 1952 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը: 1953 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտում, 1971-2001 թվականներին եղել է երկրաբուսաբանության և բույսերի էկոլոգիայի բաժնի վարիչ, 2001 թվականից՝ գլխավոր գիտաշխատող:
Անդրանիկ Բարսեղյանի նախաձեռնությամբ ստեղծվել են ՀՀ բուսական ծածկույթի երկրաբուսաբանական գունավոր քարտեզներ: Մասնակցել է Անդրկովկասի ագրոկենսաբազմազանության քարտեզի, ԽՍՀՄ (1984) և ՀԽՍՀ (1989) Կարմիր գրքերի, ՀՀ ֆլորայի և բուսական ծածկույթի պահպանության ժողովածուների կազմմանը, Հայաստանի ֆլորայի բազմաթիվ նոր բուսատեսակների, ցեղերի և նույնիսկ ընտանիքների բացահայտմանը: Նկարագրված նոր տաքսոններից մեկը կոչվում է նրա անվամբ (Linum barseghianii): «Հայաստանի բնություն» հանդեսի (1983-2000), «Հայաստանի ֆլորան, բուսականությունը և բուսական հումքը» (պր. 1-3,1980,1984,1988) աշխատության կազմող և գլխավոր խմբագիր (1975-1994): Համահեղինակ է «Օգտակար բույսերի հայերեն, ռուսերեն, լատիներեն բառարանի» (1988)։
Երկեր
- «Օգտակար բույսերի հայերեն, ռուսերեն, լատիներեն բառարան», 1988 (համահեղինակ):
- Հայաստանի վայրի ուտելի և համեմունքային բանջարաբույսերի գենաֆոնդը, Երևան, 1999 (համահեղինակ):
- Водно-болотная растительность Армянской ССР, Е., 1990.