Andranik Andreasyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Անդրանիկ Անդրեասյան
Անդրանիկ Վահանի Անդրեասյան (հոկտեմբերի 4, 1909(1909-10-04), Հազարի, Չմշկածագ, Թունջելի, Թուրքիա - հուլիսի 4, 1996(1996-07-04), Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), հայ գրող, խմբագիր։ Մեծ Եղեռնից մազապուրծ՝ ապաստանել է Ալեքսանդրապոլի, ապա՝ Կ.Պոլսի և Հունաստանի որբանոցներում: 1928 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում: 1936 թվականին՝ «Նոր գիր» ամսաթերթի, 1957-1969 թվականներին՝ «Պայքար» օրաթերթի, 1963-1968 թվականներին, միաժամանակ՝ «Պայքար» հանդեսի, 1937-1957 թվականներին և 1970 թվականից՝ «Նոր օր» օրաթերթի խմբագիր:
Ստեղծագործություն
Լույս են տեսել Անդրեասյանի «Սպիտակ արդարութիւն» (1938 թ.), «Կարմիր ասպատակի օրագրէն» (1947 թ., Բոստոն), «Վերջին կայանը» (1956 թ.), «Սփիւռքը և հայրենիքը» (1962 թ., Բոստոն, «Զարթոնքի» տպարան), «Տարագիր երկինքի տակ» (1967 թ.), «Անմարմին սէրը» (1983 թ., Լոս Անջելես, «Ապրիլ» տպապրան), «Դառնության բաժակը» (1984 թ.) պատմվածքների, ուղեգրությունների ժողովածուները, «Երկար գիշերին մէջէն» (1974 թ.), «Փլուզում և վերածնունդ» (հ.1-3, 1985-1993 թթ., Բոստոն, «Պայքարի» տպարան) վեպերը, «Խոհեր» (հ.1-3, 1961-1980 թթ.), «Հայկական դատին նոր հանգրուանը» (1967 թ.) աշխատությունները:
Երկեր
- Երկերի ժողովածու, գիրք 1-3, Երևան, 2006 թ.
- Գրականութեան և գրողների մասին: Դատումներ և գնահատումներ, Լոս Անջելես, 1988 թ.
Ծանոթագրություններ
- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 88, էջեր 88 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
Գրականություն
- Դանիելյան Ս., Ամերիկահայ վիպագիրներ, Երևան, 1990: