Alexandr Kanayan
Quick Facts
Biography
Ալեքսանդր Սուրենի Կանայան (հունիսի 21, 1945(1945-06-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 5, 2014(2014-04-05), Երևան, Հայաստան), կլինիկական ախտաբան, պաթոհիստոլոգ, պաթոմորֆոլոգ: Բժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1991): Եղել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անատոմիայի ամբիոնի վարիչ, ախտաբանաանատոմիական ամբիոնի պրոֆեսոր, կլինիկական ախտաբանության մասնագիտացման ղեկավար, կլինիկական ախտաբանության լաբորատորիայի ղեկավար: 2003 թվականին Հայաստանում առաջինն է ներդրել և կիրառել ժամանակակից՝ իմունոհիստոքիմիա մեթոդը:
Կենսագրություն
Ալեքսանդր Կանայանը ծնվել է 1945 թվականի հունիսի 21-ին Երևանում: 1968 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1974-1988 թվականներին եղել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի կոլեգիայի անդամ, 1988-1993 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ, 1993-1996 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, 1996-2014 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի համալսարանական կլինիկական ախտաբանության բաժանմունքի ղեկավար:
Կանայանը 100-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, տպագրվել է աշխարհի տարբեր պարբերականներում: Աշխատանքները վերաբերում են ստամոքսային գեղձերի բորբոքման ախտաբանական անատոմիային, ախտածնության խնդիրներին և բուժմանը:
Մահ
Ալեքսանդր Կանայանը մահացել է 2014 թվականի ապրիլի 5-ին, Երևանում:
Երկեր
- Ենթաստամոքսային գեղձի բորբոքման ախտաբանական անատոմիան և ախտածնությունը, 1985:
Ծանոթագրություններ
- ↑ ««Ամբողջ Եվրոպայում Ալեքսանդր Կանայանի կարծիքի հետ հաշվի էին նստում»»
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 535:
- ↑ «Մահացել է ԵՊԲՀ անատոմիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Կանայանը»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-07-13 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)