Alexander Manasyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Մանասյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Հովհաննեսի Մանասյան (նոյեմբերի 20, 1910(1910-11-20), Երևան, Ռուսական կայսրություն - ապրիլի 28, 1995(1995-04-28), Իպատովոյի շրջան, Ստավրոպոլի երկրամաս, Ռուսաստան), հայ խորհրդային անասնաբույժ։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1955), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Կենսագրություն
Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1933)։ 1946 թվականից նույն ինստիտուտի ծննդագիտության, գինեկոլոգիայի և արհեստական սերմնավորման ամբիոնի վարիչն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են տարբեր կենդանիների հղիության, դրա վրա ազդող ներօրգանիզմային գործոնների, անպտղության հիմնական պատճառների (մետրիտ, ձվարանների կիստա, կայուն դեղին մարմին և այլն), սպերմայի մանրէային աղտոտվածության, կաթնագեղձի հիվանդությունների, գաղտնի ընթացող մաստիտների և այլ հարցերի ուսումնասիրություններին։ Առաջարկել է գինեկոլոգիական տարբեր հիվանդությունների բուժման մեթոդներ (ռեֆլեկտոր, ֆիզիոթերապևտիկ, էլեկտրաֆորեզ են) և միջոցներ (բազմանյութ խծուծ, պոլիմերոլ են)։
Պարգևներ
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Երկեր
- Անասնաբույժի ուղեցույց,Երևան: Հայաստան, 1967, 215 էջ:
- Անասնաբուժական գինեկոլոգիայի հիմունքները, Երևան: Հայաստան, 1966,164 էջ:
- Անասնաբուժական ծննդագիտության հիմունքները, Երևան: Հայպետգյուղհրատ, 1961, 163 էջ:
- Կովերի և մաքիների արհեստական սերմավորումը, Երևան: Ա. հ., 1960 . 114 էջ:
- Մաստիտների պրոֆիլակտիկան և բուժումը,Երևան, 1959, 135 էջ:
Ծանոթագրություններ
- ↑ «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Մանասյան, Ալեքսանդր Հովհաննեսի»։ koha.anau.am (hy-Armn)։ Վերցված է 2019-01-17
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 214)։ |