Aleksandra Peregonets
Quick Facts
Biography
Ալեքսանդրա Ֆեոդորովնա Պերեգոնեց(ռուս.՝ Александра Фёдоровна Перего́нец, նոյեմբերի 15, 1895(1895-11-15), Կուզնեցկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 10, 1944(1944-04-10), Սիմֆերոպոլ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս և խորհրդային դերասանուհի, ընդհատակյա գործիչ: Ողբերգականորեն վախճանվել էՀայրենական Մեծ պատերազմի տարիներին:
Կենսագրություն
Ալեքսանդրա Պերեգոնեցը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 15-ին,Կուզնեցկում (այժմ՝ Նովոկուզնեցկ): Նա հանքարդյունաբերող Ֆեոդոր Եգորովիչի և նրա կնոջ՝ Մարիա Մատվեևնայի հինգերորդ դուստրն էր: 1858 թվականի տվյալներով՝ Պերեմիշլի գանձապետ Պերեգոնեց Եգոր Իգնատևիչը 1846 թվականից եղել է կոլեգիական դատական ատենակալ (1851 թվականին ստացել էր25 տարվա անբասիր ծառայության համար տարբերանշան), որը հավանաբար նրա պապն էր: 1897 թվականին ընտանիքը տեղափոխվում է Կալուգա: 1914 թվականին Ալեքսանդրան ավարտում է Կալուգայի կանանց գիմնազիան, այժմ՝ Կալուգայի № 5 դպրոց, տնային ուսուցչուհու կոչումով: Հանդես է եկել ինքնագործ սիրողական ներկայացումներում, աշխատել է սպաների ակումբի թատերական ստուդիայում:
Ստեղծագործություններ
1914 թվականի աշնանն Ալեքսանդրան ընդունվում է Պետերբուրգի «Բեմական արվեստի դպրոց», որը 1908 թվականին կազմակերպել էր ԱնդրեյՊետրովսկին: Թատրոնի բեմում նա հաջողությամբ է կատարում Աննայի դերը «Բալենու այգում», Նորայի և այլ դերեր:
1916 թվականիցաշխատել է Պետրոզավոդսկի թատերական ընկերությունում, այնուհետև՝ Պետրոգրադի մանրապատումների թատրոնում: Ամուսնացել է դերասան Իվան Ալեքսանդրովիչ Վոլսկու հետ, որից բաժանվել է, 1928 թվականին: 1917 թվականիցԱլեքսանդրա Պերեգոնեցը աշխատել է տարբեր թատրոններում Նովոռոսիյսկում, Կիևում, Խարկովում, Եկատերինոդարում, Ռոստովում, Թբիլիսիում, այդ տարիներին, որպես կանոն դերասաններին հավաքագրում էին մեկ թատերաշրջանի համար: 1922 թվականից հանդես է եկել Մոսկովյան«Չղջիկ» թատրոնում:
1924 թվականին դրամատուրգ Իոսիֆ Պրուտի երաշխավորությամբ նկարահանվել է Յակով Պրոտազանովի «Աէլիտա», ֆիլմում, որտեղ կատարում է ծառա Աէլիտա Իխոշկայի դերը: Սցենարի համաձայն Ալեքսանդրա Պերեգոնեցի հերոսուհին մահանում է «մարսյան ֆաշիստների» ձեռքով: 1920-ական թվականներինդերասանուհին աշխատել է Կազանի, Պետրոզավոդսկի, Լենինգրադի (Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն), Նովոսիբիրսկի Իրկուտսկի թատրոններում: 1931 թվականիցմինչև կյանքի վերջին օրերը, նաեղել է Սիմֆերոպոլի Ղրիմի Մ. Գորկու անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի:
Պերեգոնեցը ստեղծել է մի շարք հիշարժան կերպարներ՝ Նորա («Նորա»), Լուիզա («Սեր և խարդավանք»), Դիանա («Շունը խոտի վրա»), Նաստյա («Հատակում») և այլն: Ղրիմի ԻԽՍՀ վաստակավոր դերասանուհի է, այլ տվյալներով՝ ՌՍՖՍՀ վաստակավոր դերասանուհի:
Ընդհատակյա գործունեություն
1941 թվականին Սիմֆերոպոլի թատրոնը չկարողացավ էվակուացվել Սևաստոպոլի ճանապարհի կտրված լինելու պատճառով: Թատերախումբը վերադարձավ Սիմֆերոպոլ, որն օկուպացվել էր 1941 թվականի նոյեմբերի 1-ին: Օկուպացիայի ժամանակ դերասանուհու երկրորդ ամուսինը՝ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Անատոլի Իվանովիչ Դոբկևիչը, հրաժարվեց դառնալ Սիմֆերոպոլի քաղաքապետ և կախաղան հանվեց օկուպանտների կողմից:
1942 թվականի մայիսին թատրոնը վերսկսեց իր աշխատանքը նոր անվանումով՝ «Սիմֆերոպոլի դրամայի և կոմեդիայի ռուսական թատրոն»: Պերեգոնեցը թույլտվություն ստացավ թատրոնին կից ստեղծելու երիտասարդական ստուդիա, որտեղ հավաքագրվեց շուրջ 50 մարդ՝ դրանով նրանց փրկելով Գերմանիա տանելուց:
1943-1944 թվականներին Պերեգոնեցն ակտիվ մասնակցություն ունեցավ «Բազեներ» ընդհատակյա հետախուզական դիվերսիոն խմբի գործունեությանը (այլ տվյալներով՝ «Բազեն» խմբի ղեկավար, թատրոնի նկարիչ Բարիշև Նիկոլայ Անդրեևիչի ընդհատակյա կեղծանունն էր):Ընդհատակյա խմբում ընդգրկված էին շուրջ 60 մարդ, այդ թվում՝ 10 թատրոնի աշխատակիցներ, դերասաններ` Զոյա Պավլովնա Յակովլևան և ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Դմիտրի Կոնստանտինովիչ Դոբրոմիսլովը ղեկավարում էր խումբը, հանդերձապաններ` Իլյա Նիկոլաևիչ Օզերովը և Ելիզավետա Կուրչենկոն, բեմի մեքենավար՝ Պավել Իպպոլիտովիչ Չեչյոտկինը, հավաքարար՝ Պրասկովյա Տարասովնա Եֆիմովան, նկարչի աշակերտ՝ Օլեգ Սավվատեևը: Խմբի կազմակերպիչներն էին թատրոնի գլխավոր նկարիչՆիկոլայ Անդրեևիչ Բարիշևը և դերասանուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնա Պերեգոնեցը: Սա այն հազվագյուտ դեպքերից մեկն էր, երբ կարևոր առաջադրանքները հանձնարարվեցին ոչ թե պրոֆեսիոնալ հետախույզներին, այլ դերասաններին: Մասնավորապես նախատեսվում էր իրականացնել ահաբեկչական գործողություն, մահափորձ Հիտլերի դեմ 1943 թվականի աշնանը, երբ նա գալու էր Ղրիմ Կերչի նեղուցի վրա կառուցված կամուրջի բացմանը: Սակայն «Ղրիմի կամուրջը» ոչնչացվեց, Հիտլերը չեկավ և գործողությունը չեղյալ հայտարարվեց:
Ընդհատակայինները վերակողմնորոշվեցին հետախուզական աշխատանքների ուղղությամբ և նախապատրաստվում էին դիվերսիոն գործողությունների: Մասնավորապես, նրանք պայթեցրին մարզային արխիվի շենքը, որտեղից նահանջի ժամանակ չէին կարողացել հանել գաղտնի փաստաթղթերը: Ընդհանուր առմամբ «Բազեներ» խումբը կազնակերպեց 45 խոշոր դիվերսիաներ և տրամադրեց հարյուրավոր հետախուզական տեղեկություններ:
1943 թվականի վերջինՆ. Ա. Բարիշևը կազմեց Սիմֆերոպոլի հատակագիծը՝ դրա վրա նշելով թշնամու ռազմական օբյեկտների վերաբերյալ հետախուզական տեղեկությունները:Քարտեզը հանձնվեց պարտիզաններին և այն օգտագործվեց51-րդ բանակիկողմից, 1944 թվականին քաղաքի ազատագրման ժամանակ: Ընդհատակայինները կապեր էին պահպանում Ղրիմի պարտիզանների և ընհատակյա մարզկոմի հետ: Թատրոնում ստեղծել էին գաղտնարան, որտեղ թաքցրել էին 5000 թատերական հագուստներից բաղկացած հավաքածուն, որը գերմանացիները պլանավորել էին դուրս տանել: 1944 թվականի մարտինգեստապոն ընկավ խմբի հետքի վրա: Մարտի 18-ին՝ ներկայացումից անմիջապես հետո, ընդհատակայիններին ձերբակալեցին: ՄիայնԵ. Յա. Կուչերենկոյին հաջողվեց փրկվել, որն էլ գերմանացիների նահանջի ժամանակ փրկեց թատրոնի շենքը հրդեհից:
Ով էր մատնել ընդհատակայիններին, մինչ այժմ ամբողջությամբ պարզ չէ: Դավաճանը՝ Կաբլուկովի թատրոնի աշխատակցուհին, «Նրանք եղել են դերասաններ» ֆիլմից է, որը ոչ այլ ինչ է, քան գեղարվեստական երևակայության արգասիք: «Ղրիմյան ընդհատակում» գրքի հեղինակ, Ղրիմի ընդհատակյա կենտրոնի քարտուղար Իվան Անդրեևիչ Կոզլովը (1888-1957) խմբի բացահայտման մեջ կասկածում էր «Լեսնայա» կեղծանունով կապավորին: Իրականում այս կեղծանունով հանդես էր գալիս Սկրիպնիչենկո Լյուդմիլա Վասիլևնան, որը ՊԱԺԿ-ի սպա էր: Նրա դիակը հայտնաբերվել էր Սիմֆերոպոլում 1944 թվականի մարտին: Նրա դստեր վարկածի համաձայն՝ նա սպանվել էր գեստապոյի կողմից 1944 թվականի մարտի 29-ին:Ապրիլին մահացել էր նրա ամուսինը՝Ալեքսանդր Իվանովիչ Սկրիպնիչենկոն, որը նույնպես պրոֆեսիոնալ հետախույզ էր: ՊԱԿ-ի արխիվների տվյալներով՝ «Բազեներ» խմբին մատնել էր աբվերի գործակալ Մ. Յաշչինը, որը աշխատում էր Սիմֆերոպոլի էլեկտրոկայանում:
Պերեգոնեցը սարսափելի տանջանքների էր ենթարկվել, այրել էին նրա ոտքերը: Խորհրդային զորքերի կողմից Սիմֆերոպոլի ազատագրումից երեք օր առաջ 1944 թվականի ապրիլի 10-ին ընդհատակայիններին գնդակահարեցին «Կրասնի» խորհրդային տնտեսության տարածքում գտնվող «Դուբկի» բնավայրում:
Ալեքսանդրա Պերեգոնեցըթաղված է Սիմֆերոպոլի Ստարոռուսկի գերեզմանոցում:
Հիշատակ
- Ալեքսանդրա Պերեգոնեցի անունով է կոչվում Սիմֆերոպոլի Կիևյան շրջանի փողոցներից մեկը:
- Մ. Գորկու անվան թատրոնի շենքի վրա տեղադրվել է հուշատախտակ, որտեղ աշխատել և մարտնչել են խմբի անդամները:
- 1973 թվականին այս թատրոնում ռեժիսոր Ա. Գ. Նովիկովի կողմից բեմականացվեց «Նրանք դերասաններ են եղել» ներկայացումըՎ. Վ. Օռլովի և Գ. Գ. Նաթանսոնի համանուն պիեսի հիման վրա: Այս ներկայացման համար 1977 թվականինկոլեկտիվը արժանացավ ԽՍՀՄ Պետական մրցանակի, իսկ 2000 թվականին արժանացավ Ղրիմի Գերագույն ռադայի պատվոգրի:
- 1981 թվականին Գեորգի Նատանսոնիկողմից նկարահանվեց «Նրանք դերասաններ են եղել» գեղարվեստականֆիլմը, որտեղ փաստական նյութի հիման վրա ներկայացվում է«Բազե» ընդհատակյա խմբի պատմությունը: Ռեժիսորը սցենարի վրա աշխատելիս օգտվել է ՊԱԿ-ի և ռազմական հետախուզության արխիվներից: Պերեգոնեցի դերը կատարում է ՌՍՖՍՀժողովրդական արտիստուհիԶինաիդա Կիրիենկոն:
- 2010 թվականի մայիսի 12-ին«Ռոսիա 1» հեռուստաալիքով ցուցադրվեց ռեժիսոր Ալեքսանդր Բելանովի «Գնդակահարություն պրեմիերայից հետո: Մի դավաճանության պատմություն» վավերագրական ֆիլմը: Ֆիլմում ցուցադրվում է, որ խմբի ջախջախման գործում ակտիվ մասնակցություն են ունեցել Ղրիմի թաթարական կոլլաբորացիոնիստները, որոնց գլխավորում էր Մուստաֆա Կիրիմալը:
Ծանոթագրություններ
- ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.<a href="https://wikidata.org/wiki/Track:Q37312"></a>
- ↑ С. Рухля. Эта маленькая Перегонец/Санкт-Петербургские ведомости, 16.03.2007
- ↑ Гражданские чины 8 класса. СПб. 1858.
- ↑ Официальный сайт школы № 5 города Калуги
- ↑ [Пащеня В. Н. О деятельности некоторых подпольных патриотических организаций в Крымской АССР в годы оккупации в 1941-1944 гг. (по материалам Крымского управления КГБ СССР)//Культура народов Причерноморья - 2004. № 56, т. 1.- с.29-33.]
- ↑ Документальный фильм «После премьеры - расстрел. История одного предательства»
- ↑ Козлов И. А. В крымском подполье. - М.: «Молодая гвардия», 1948. Глава двадцать вторая
- ↑ Козлов И.А. В крымском подполье. М., 1948. - 352 с.
- ↑ Скрипченко-Коровяковская Г. А. Правда о разведчице «Лесной»: О Л. В. Скрипниченко. - Симферополь: Таврия, 1990. - 164 с. - ISBN 5-7780-0325-0
- ↑ «Русский академический драматический театр им. М. Горького»(չաշխատող հղում)
Գրականություն
- Ландау С. Г. Александра Перегонец: Судьба актрисы. - М.: Искусство, 1990. - C. 271.
- Елизарова М. Н. Незабываемые годы. - Каз.: Татарское книжное издательство, 1987.
Թեմատիկ կայքեր | |
---|---|
Թեմատիկ կայքեր | |
Չափորոշչային վերահսկողություն | |
Չափորոշչային վերահսկողություն |