peoplepill id: aleksandr-margaryan
AM
Russia Armenia
2 views today
2 views this week
Aleksandr Margaryan

Aleksandr Margaryan

The basics

Quick Facts

Gender
Male
Place of birth
Qarashen, Zangezursky Uyezd, Elisabethpol Governorate, Armenia
Place of death
Yerevan, Armenia
Age
77 years
Education
Faculty of Armenian Philology
Armenia
(-1949)
Employers
Yerevan State University
Yerevan, Armenia
(1950-)
The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարյան (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Սիմոնի Մարգարյան (մարտի 15, 1924(1924-03-15), Քարաշեն, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 17, 2001(2001-12-17), Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիությունների դոկտոր (1967 թ.), պրոֆեսոր (1969 թ.)։

Կենսագրություն

Ալեքսանդր Մարգարյանը 1938 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1941 թվականին՝ Գորիսի մանկավարժական ուսումնարանը, 1949 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1950 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնում որպես դասախոս, ապա՝ դոցենտ, 1970 թվականից՝ պրոֆեսոր։ 1953 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1967 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։

Զբաղվել է հայոց լեզվի քերականության և պատմության, հայերենի բառագիտության, բառարանագրության, հայ բարբառագիտության հարցերի ուսումնասիրությամբ։

Հրատարակել է «Արդի հայերենի կապերը» (1955 թ.), «Միքայել Նալբանդյանի լեզվագիտական գործունեությունը» (1957 թ.), «Խաչատուր Աբովյանը և աշխարհաբարը» (1958 թ.), «Հայերենի հարադիր բայերը» (1966 թ.), «Գորիսի բարբառը» (1975 թ.), «Ժամանակակից հայոց լեզու» (1990 թ., 1993 թ., 1997 թ.), «Հայոց լեզվի քերականություն. ձևաբանություն» (2004 թ.) աշխատությունները։

Կազմել է Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» համաբարբառը (3 գիրք)։

Երկերի մատենագիտություն

Գրքեր

  • Մ. Նալբանդյանին վերագրվող մի հոդվածի մասին, Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1954, 82 էջ։
  • Արդի հայերենի կապերը, Ե., ԵՊՀ հրատ., 1955, 101 էջ։
  • Խ. Աբովյանը գրապայքարի հիմնադիր, Ե., Երևանի համալս. հրատ., 1956, 124 էջ։
  • Խ. Աբովյանի լեզվագիտական հայացքները, Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1956, 80 էջ։
  • Միքայել Նալբանդյանի լեզվագիտական գործունեությունը (արևելահայ գրական լեզվի պատմությունից), Ե., ԵՊՀ, 1957, 266 էջ։
  • «Զ» նախդրի բառակազմական արժեքը, Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1958, 82 էջ։
  • Հայերենի անկանոն բայերի զարգացումը, Ե., ԵՊՀ հրատ., 1961, 56 էջ։
  • Հարկադրական եղանակի առաջացման մասին (հաղորդումներ և հրապարակումներ), Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1962, 78 էջ։
  • Հարակատարն ու անցյալի հարակատարը բայական ժամանակներ են (բանավեճ և քննարկումներ), Ա. տ., Ա. հ., 1964, 192 էջ։
  • Հարադրավոր բայերի իմաստա-ոճաբանական արժեքը, Ա. տ., Ա. հ., 1965, 58 էջ։
  • Հայերենի հարադիր բայերը, Ե., Միտք, 1966, 502 էջ։
  • Армянский язык (учебник для студентов русских отделений вузов), Е., Луйс, 1970, 478 с.
  • Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1971, 222 էջ։
  • Գոյականի հոլովումների համակարգի մասին, Ե., Ա. հ., 1971, 136 էջ։
  • Բարբառային մի քանի բառերի ծագման մասին, Ե., Ա. հ., 1972, 242 էջ։
  • Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1973, 136 էջ։
  • Մի վերաճշտում, Ե., Ա. հ., 1974, 208 էջ։
  • Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1975, 192 էջ։
  • Գորիսի բարբառը, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1975, 556 էջ։
  • Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1977, 164 էջ։
  • Հայերենի դերբայների բառակազմական արժեքը, Ե., Ա. հ., 1977, 148 էջ։
  • Հայերենի հապավումները և նրանց առանձնահատկությունները, Ե., Ա. հ., 1977, 96 էջ։
  • Ռուսաց լեզուն և հայերենի հապավումները, Ե., Ա. հ., 1978, 48 էջ։
  • Հայոց լեզվի հապավումների բառարան, Ե., Հայաստան, 1979, 148 էջ։
  • Հարանունները հայերենում (հաղորդումներ), Ա. տ., Ա. հ., 1979, 102 էջ։
  • Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1980, 104 էջ։
  • Բառաքննություն, Ե., Ա. հ., 1981, 136 էջ։
  • Ֆրիկի անվան ծագման մասին, Ե., ա. հ., 1982, 88 էջ։
  • Բաղհյուսական բարդությունների իմաստաբանական կառուցվածքը, Ե., Ա. հ., 1982, 22 էջ։
  • Բաղհյուսական բարդությունների բառակազմական արժեքը, Ե., Ա. հ., 1983, 202 էջ։
  • Հայոց լեզվի հապավումները, Ե., Լույս, 1984, 168 էջ։
  • Ստուգաբանական հետախուզումներ, Ե., Ա. հ., 1985, 102 էջ։
  • Հայերենի բաղհյուսական բարդությունները (տեսություն և բառարան), Ե., ԵՊՀ հրատ., 1986, 308 էջ։
  • Ածանցավոր բառերը Եղիշեի «Վասն Վարդանաց և հայոց պատերազմին» գրքում, Ե., Ա. հ., 1987, 40 էջ։
  • Հայոց լեզվի հականիշները, Ե., Լույս, 1987, 159 էջ։
  • Հոդակապով կրկնավորները հայերենում, Ե., Ա. հ., 1987, 168 էջ։
  • Մի քանի տեղանունների ծագման մասին, Ա. տ., Ա. հ., 1988, 130 էջ։
  • Արարատ Ղարիբյան (ծննդյան 90-ամյակի առթիվ), Ա. տ., Ա. հ., 1989, 24 էջ։
  • Ժամանակակից հայոց լեզու։ Բառակազմություն, դարձվածաբանություն, բառարանագրություն (ուսումնական ձեռնարկ), Ե., ԵՊՀ հրատ., 1990, 408 էջ։
  • Հայերենի նոր ուղղագրությունը և նրա մերժման անհիմն փորձերը, Ա. տ., Ա. հ., 1991, 13 էջ։
  • Հայոց լեզվի արդի վիճակի մասին, Ա. տ., Ա. հ., 1992, 10 էջ։
  • Տեղանվանական մեկնություններ, Ա. տ., Ա. հ., 1992, 139 էջ։
  • Ժամանակակից հայոց լեզու։ Բառագիտություն (ուսումնաօժանդակ ձեռնարկ բուհերի բանասիրական ֆակուլտետների ուսանողների համար), Ե., Երևանի համալսարանի հրատ., 1993, 232 էջ։
  • Ստուգաբանական մեկնություններ, Ե., Ա. հ., 1994, 131 էջ։
  • «Աշան» բառի այլ ստուգաբանության փորձ (բանավեճ և քննարկում), Ե., Ա. հ., 1995, 74 էջ։
  • Հին հայերենի (գրաբարի) հոլովները վաղ շրջանի (V-XV դդ.) քերականների լուսաբանությամբ (բանավեճ և քննարկում), Ե., Ա. հ., 1995, 88 էջ։
  • Մանուկ Աբեղյանի հոլովական տեսությունը, Ե., Ա. հ., 1995, 226 էջ։
  • Աշխարհաբարի հոլովների ըմբռնումն ու լուսաբանությունը վաղ շրջանի քերականություններում, Ա. տ., Ա. հ., 1996, 294 էջ։
  • Ժամանակակից հայոց լեզու։ Հնչյունաբանություն (ուսումնաօժանդակ ձեռնարկ բուհերի բանասիրական ֆակուլտետի ուսանողների համար), Ե., ԵՊՀ հրատ., 1997, 248 էջ։
  • Գրաբարի հոլովները լատինաբան քերականների լուսաբանությամբ, Ա. տ., Ա. հ., 1997, 106 էջ։
  • Հոլովները ժամանակակից հայերենում, Ե., Ա. հ., 1997, 31 էջ։
  • Մանուկ Աբեղյանի հոլովական տեսության հարուցած բանավեճերի պատմությունից, Ե., Ա. հ., 1997, 27 էջ։
  • Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1998, 226 էջ։
  • Հայերեն դժվարհասկանալի բառերի բացատրական բառարան, Ե., Համալսարան, 1998, 144 էջ։
  • Հայերենի հոլովները, Ե., Երևանի համալսարանի հրատ., 2000, 200 էջ։
  • Հայոց լեզվի քերականություն։ Ձևաբանություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 2004, 626 էջ։
  • Օտար բառերի բացատրական բառարան (շուրջ 8000 բառային միավոր), Ե., Երևանի համալսարանի հրատ., 2004, 504 էջ։ Համահեղինակներ՝ Աշոտ Հայրապետյան, Արտաշես Սարգսյան։
  • Ստուգաբանություններ (բարբառային բառերի և տեղանունների ստուգաբանություններ), Ե., ԵՊՀ հրատարակչություն, 2015, 210 էջ։
  • Նամակ խմբագրությանը, Ա. տ., Ա. հ., Ա. թ, 234 էջ։

Մամուլ

  • Անխոնջ գիտնականը (Արարատ Ղարիբյան ծննդյան 70-ամյակի առթիվ)։ «Գրական թերթ», 1969, № 5:

Ծանոթագրություններ

 
Չափորոշչային վերահսկողություն
  
 
Չափորոշչային վերահսկողություն
 
Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Aleksandr Margaryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Aleksandr Margaryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes