peoplepill id: aleksandr-bagdoev
AB
Russia Armenia
5 views today
5 views this week
Aleksandr Bagdoev
����այ մեխանիկոս

Aleksandr Bagdoev

The basics

Quick Facts

Intro
����այ մեխանիկոս
Work field
Gender
Male
Place of birth
Tbilisi, Georgia
Age
79 years
The details (from wikipedia)

Biography

Ալեքսանդր Գեորգիի Բագդոև (հունիսի 9, 1933(1933-06-09), Թիֆլիս, ԽՍՀՄ - մարտի 2, 2013(2013-03-02)), հայ մեխանիկոս: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1993): ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000): Մեխանիկայի բնագավառի գիտնական:

Կենսագրություն

Ալեքսանդր Բագդոևը ծնվել է 1933 թվականի հուլիսի 9-ին, Թբիլիսի քաղաքում: 1950-1955 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում: 1955-1958 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանի «Ալիքային և գազային դինամիկա» ամբիոնի ասպիրանտ: 1958 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, որը նվիրված էր սեղմվող հեղուկում հարվածային ալիքների վերաբերյալ խնդիրների լուծմանը (ՄՊՀ, ատենախոսության ղեկավար` «Ալիքային և գազային դինամիկա» ամբիոնի պրոֆեսոր Ա. Յա. Սագոմոնյան): Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո Բագդոևն աշխատել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում, 1971 թվականից` մեխանիկայի ինստիտուտում, 1972 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ նվիրված էր գծային և ոչ գծային ալիքների եզակիությունների որոշման խնդիրներին: 1993 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 2000 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Դասավանդել է ՀՀ տարբեր բուհերում: Գորիսի պետական համալսարանում ստեղծել է ինքնատիպ գիտական դպրոց:

Բագդոևի գիտական հետաքրքրությունները դուրս են գալիս դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի հարցերի շրջանակներից: 5 մենագրության և ավելի քան 400 գիտական հոդվածի հեղինակ է: Նրա ղեկավարությամբ իրենց ատենախոսություններն են պաշտպանել գիտությունների 17 թեկնածու և 4 դոկտոր: Մեխանիկայում նրա ձեռքբերումը դիֆրակցիայի և ակուստիկայի առկայությամբ երկչափ ալիքային խնդիրներում Պուանկարե-Լայտխիլ-Գո մեթոդի ընդհանրացումն է: Բագդոևն իր աշակերտների հետ համատեղ ուսումնասիրել է թվային և անալիտիկ զարգացումներով գծային, ոչ գծային, եռաչափ, կապակցված դաշտերում ալիքների տարածման, ինչպես նաև տարածական մեթոդով մագնիսական սալերի տատանման վերաբերյալ խնդիրների լուծումը:

Բագդոևը հետաքրքրվել է նաև փիլիսոփայական և էթիկական պրակտիկ հարցերով: Վաղ տարիքի քնարական բանաստեղծություններից բացի արդեն հասուն տարիքում գրել է 3 պատմափիլիսոփայական բնույթի օդա, որոնք արտացոլում են 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի մտածողների ձգտումները: Այդ հետազոտությունների արդյունքները տպագրված են հանրամատչելի և գիտական գրականությունում:

Երկեր

  • Распространение волн в сплошных средах / А. Г. Багдоев, Отв. ред. Л. А. Мовсисян, АН АрмССР. ИМ., Институт механики Академии наук Армянской ССР., Ереван, Изд-во АН АрмССР , 1981, 307 с.
  • Некоторые нелинейные задачи о движении сжимаемой жидкости, Е., 1967.

Ծանոթագրություններ

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2019-06-17 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 186:
  3. «Ալեքսանդր Բագդոև | Syunacerkir.am»։ www.syuniacyerkir.am։ Վերցված է 2019-06-17 
  4. Bagdoev Aleksandr Georgievič (1967)։ Nekotorye nelinejnye zadači o dviženii sžimaemoj židkosti (հայերեն)։ Izdatel'stvo Akademii Nauk Armânskoj SSR  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Aleksandr Bagdoev is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Aleksandr Bagdoev
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes