peoplepill id: adel-al-khadad-2
AA
8 views today
8 views this week
The basics

Quick Facts

Intro
Actor
Gender
Male
Place of birth
Moscow, Moscow Governorate, Russian Empire, Duchy of Moscow
Age
60 years
Education
Russian Institute of Theatre Arts
Presnensky District, Central Administrative Okrug, Russia
The details (from wikipedia)

Biography

Ադել Սաիդովիչ Ալ-Հադադ (օգոստոսի 10, 1964(1964-08-10), Մոսկվա, ԽՍՀՄ), ռեժիսոր, դերասան, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ։ Ռուսաստանի կինոռեժիսորների գիլդիայի անդամ, Հեռուստատեսության և ռադիոյի եվրասիական ակադեմիայի ակադեմիկոս։

Կենսագրություն

Ծնվել է 1964 թվականին օգոստոսի 10-ին Մոսկվայում։ Հայրը եղել է ԽՍՀՄ-ում սովորած և Մոսկվայի էներգետիկական ինստիտուտն ավարտած արաբ գիտնական։ 1985 թվականին Ադել Ալ-Հադադն ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետը (Անդրեյ Գոնչարովի, Մարկ Զախարովի արվեստանոց)։ Աշխատել է Վլադիմիր Մայիկովսկու անվան թատրոնում։

Ֆիլմագրություն

Դերեր

  • 1982  – «Խոակին Մուրիետայի աստղը և մահը», (Գորկու անվան կինոստուդիա) – Խոակինի ընկերը
  • 1984 – «...Շեհերեզադեի ևս մեկ գիշեր» («Մոսֆիլմ», «Տաջիկֆիլմ») – Ազամատ
  • 1986 – Յագուար (Մոսֆիլմ) – Ռիկարդո Օրանա («Ստրուկ»)
  • 1987  – «Загон» (Մոսֆիլմ, Գանեմ-ֆիլմ) – նախագահ Մուհամմեդի որդին
  • 1987 – «Թակարդ» (ԽՍՀՄ, Հնդկաստան)
  • 2000  – «Մարոսեյկա, 12» – Վաիլ Ալ Անսարի
  • 2001 – «Տղամարդու աշխատանք» – Ալի
  • 2003 – «Հայրենիքն սպասում է» –Մուհամմեդ Ալ Հադի / Մոհսեն

Ռեժիսորական աշխատանքներ

  • «Հոգնածները», «Մոսֆիլմ» կինոստուդիա, «Դեբյուտ», սեփական սցենարով, 1990 թվական,
  • 2001 թվականին կազմակերպել է «Ապոկրիֆ» կինոստուդիան Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության հետ համատեղ «Ապոկրիֆ։ Երաժշտություն Պյոտրի և Պավելի համար» (ռուս.՝ «Апокриф: музыка для Петра и Павла») նախագծի իրականացման համար, որտեղ հանդես է եկել որպես ռեժիսոր և պրոդյուսեր։ 2004 թվականին ֆիլմը հանձնվել է կինոտարբերակող և ստացել Եվրասիական ութերորդ հեռուստաֆորումի մրցանակ։
  • 2007-2008 – «Վլաստիմիր» (ռուս.՝ «Властимир») պատմական ֆենտեզի ֆիլմի բեմադրող ռեժիսոր և սցենարիստ («Русичи»):
  • 2011 թվականին աշխատել է Գ. Գորինի «Հիշատակի աղոթք» (ռուս.՝ «Поминальная молитва») պիեսի հիման վրա ստեղծվող սցենարի վրա։ 

Մրցանակներ և անվանակարգեր

  • «Հեքիաթի» 4-րդ համամիութենական կինոփառատոնում արժանացել է մրցանակի «Շեհերեզադեի ևս մեկ գիշեր» ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար։
  • Օնֆլյորի փառատոնի մրցանակ «Լավագույն ռեժիսորական ներամուտ» անվանակարգում։
  • Ստորին Նորմանդիա երկրամասի կառավարության հատուկ մրցանակ։
  • 2004 – Եվրասիական ութերորդ հեռուստաֆորումի մրցանակ «Ապոկրիֆ։ Երաժշտություն Պյոտրի և Պավելի համար» (ռուս.՝ «Апокриф: музыка для Петра и Павла») կինոտարբերակի համար։
  • «Արծաթե նավակ» մրցանակ «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնում։
  • «Ամուրյան աշուն 2005» կինոփառատոնի մրցանակ «Լավագույն ռեժիսորական նորամուտի» համար։
  • 2006 թվականին ավարտվել է աշխատանքը «Ապոկրիֆ։ Երաժշտություն Պյոտրի և Պավելի համար» ֆիլմի չորս սերիայից բաղկացած հեռուստատեսային տարբերակի վրա, որն արժանացել է «Ոսկե հավերժահարս» գլխավոր մրցանակի Մոնտե Կառլոյի 46-րդ միջազգային փառատոնում։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Adel Al-Khadad is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Adel Al-Khadad
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes