Ada Gabrielyan
Quick Facts
Biography
Ադա Գաբրիելյան (իսկական անունը՝ Ադա Վասիլի Գավրիլովա, ծնվ. նոյեմբերի 4, 1941, Լենինական (այժմ՝ Գյումրի)), հայ նկարչուհի։
Կենսագրություն
Ծնվել է 1941 թվականին Լենինականում երաժիշտների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ավարտել է 1965 թվականին։
Զբաղվում է գեղանկարով, գրաֆիկայով, ուսումնասիրել է Հայաստանի պատմական ծիսական հագուստը, գրում և հրատարակում է գրքեր, ալբոմներ, հոդվածներ ժամանակակից և հին արվեստի մասին։
1977-1987 թվականներին դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, դասավանդել է գեղանկար, գծանկար և կոմպոզիցիա։ 1991-2001 թվականներին դասավանդել է «Հայկական ծիսական հագուստ» առարկան Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, Բաց համալսարանում, Գեղեցիկ արվեստների համալսարանում։
1990 թվականից առ այսօր գեղանկարի, գրաֆիկայի, ասեղնագործության հետ մեկտեղ գրում է արխայիկ արվեստի տեսության և ժամանակակից արվեստի հետ նրա կապի մասին գրքեր։
Ստեղծագործություններ
- «Տիկինը սևով» 1968 թ.,
- «Փշով աղջիկը» 1969 թ. (մասնավոր հավաքածո),
- «Զվարթնոց» 1969 թ.,
- «Ազատագրում» 1970 թ.
- «Սայաթ Նովա» 1976 թ.,
- «Շուշանիկ Կուրղինյան» 1977 թ.
- «Արևելյան նատյուրմորտ» 1977 թ.,
- Գրաֆիակական աշխատանքներ պարսկական քնարերգության թեմաներով 1977–1980 թ.,
- Մինիմալիզմ
- «Պահարանի դուռ»,
- «Տուփ»,
- «Բաժակ»,
- «Պլաստմասե աման»,
- «Ներարկիչ» և այլն
- Գրաֆիկ շարք «Կուռքեր» (Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա)) 1985 – 1987 թ.
- Գրաֆիկ շարք «Հոգիներ» 1992.
- Գրաֆիկ շարք «Խորհրդանիշներ» 1995 – 2000 թ.
- Գեղանկարչական գործեր «Գրավիտացիա» 2012 թ.,
- «Կերան» 2013 թ.,
- «Լևոն Գ-ի և Կերան թագուհու ամուսնությունը» 2013 թ.
Երկեր
- «Ռուբեն Ղևոնդյան» (կատալոգ) 2004,
- «Այծեմնիկ Ղևոնդյան» (կատալոգ) 2004,
- «Հայկական ծիսական գլխարկ» 2004,
- «Հետահայաց՝ Բագրատունիների Հայաստանի մայրաքաղաքը Անին» 2012,
- «Հայ արքաների ծիսական հանդերձանքը» (անտիպ)։
Ցուցահանդեսներ
- Մեծ անհատական ցուցահանդես, Երևան, 1983
- 100 աշխատանք, 1985
- Երեք նկարչի ցուցահանդես՝ Ռուբեն Ղևոնդյան, Ադա Գաբրիելյան, Այծեմնիկ Ղևոնդյան, Երևան, 2002
Աղբյուրներ
- «Ադա Գաբրիելյան», Երևան, 1983