Abgar Nazaryan
Quick Facts
Biography
Աբգար Գեղամի Նազարյան (փետրվարի 4, 2002(2002-02-04), Երևան, Հայաստան - սեպտեմբերի 29, 2020(2020-09-29), Կարախանբեյլի, Հադրութի շրջան, Արցախ), Հայաստանի զինված ուժերի զինծառայող, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից։ Հերոսաբար զոհվել է Կարախանբեյլի գյուղի առաջնային դիրքերից մեկում՝ ԱԹՍ-ի հարվածից։
Կենսագրություն
Աբգար Նազարյանը ծնվել է Երևանում, 2002 թվականին փետրվարի 4-ին։ Սովորել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոցում, 2020-ին ավարտել Ավետիք Իսահակյանի անվան ավագ դպրոցը։ 2020 թվականին ընդունվել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո զորակոչվել բանակ։
Ծառայությունն անցել է Հադրութում։ Ընդգրկվել է ուսումնական գումարտակի դիպուկահարների դասակում։
Պատերազմի առաջին ժամերից մասնակցել է մարտական գործողություններին՝ դիպուկահարի իր զենքով թշնամուն պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ։
Զոհվել է Կարախանբեյլի գյուղի մոտ՝ ԱԹՍ-ի հարվածից։
Աբգար Նազարյանը 2021 թվականին հունվարի 8-ին հուղարկավորվել է Տավուշի մարզի Կիրանց գյուղում։
Հետմահու պարգևատրվել է մի շարք շքանշաններով, այդ թվում՝ «Մարտական ծառայության» մեդալով։
Աբգար Նազարյանի և ևս յոթ նահատակների հիշատակին խաչքար է տեղադրվել Երևանի Նոր Արեշ թաղամասի այն բակում, որտեղ ծնվել և մեծացել է։ Նրա պատկերով հուշատախտակ է տեղադրված Կիրանցի հերոսների հուշահամալիրում։
Աբգար Նազարյանը ընդգրկված է եղել «Կարմիր արծիվներ» ֆան ակումբում և ակտիվորեն աջակցել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին և ակումբային թիմերին Հայաստանում և արտերկրում։
Ծանոթագրություններ
- ↑ https://iravaban.net/313438.html
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-28-ին։ Վերցված է 2021-09-28