peoplepill id: abel-gyulbenkyan
AG
Armenia
6 views today
6 views this week
Abel Gyulbenkyan
Armenian physician

Abel Gyulbenkyan

The basics

Quick Facts

Intro
Armenian physician
Places
Work field
Gender
Male
Birth
Death
Age
72 years
The details (from wikipedia)

Biography

Աբել Բարսեղի Գյուլբենկյան (1879 - 1951), հայ բժիշկ։

Կենսագրություն

Աբել Գյուլբենկյանը ծնվել է 1879 թվականին Ան­կա­րա­յի նա­հան­գի Կեսարիայի գավառի Թալաս ավանում։ Վաղ տարիքում տեղափոխվել է Սե­բաս­տի­ա­յի նա­հան­գի Ամասիայի գավառի կենտրոն Ամա­սիա քաղաքը։ Նախնական կրթությունն ստացել է Ամասիայի թաղային վարժարանում։

1896 թվականին ավարտել է Կեսարիայի սբ. Կարապետ վանքի ժառանգավորաց վարժարանը։

1898-1903/1904 թթ. սովորել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում։

1904 թվականին նշանակվել է իր ծննդավայր Թալասի քաղաքապետական բժիշկ։

Այնուհետև Զմյուռ­նի­ա­յի նա­հան­գի Տավաս գավառակի թաղապետական բժիշկ է աշխատել։

Հետագայում Կոնիայի, Ակսարայի քաղաքապետական բժիշկ և Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառի Էրպաս գավառակի բժիշկ է աշխատել։

1912-1914 թթ. գտնվել է Փա­րի­զում, Բեռ­լի­նում, Վի­են­նայում և մասնագիտացել բժշկական տարբեր բնագավառների գծով։

Մասնավորապես Փարիզի Նեքերի և Լավուազիեի հիվանդանոցներում մասնագիտացել է միզասեռական և վեներական հիվանդությունների գծով։

Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմն սկսվելուց հետո զորակոչվել է օսմանյան բանակ և Չորլուի, Հատըմքեոյի և Չանաքկալեի զորամիավորումներում զինվորական բժիշկ ծառայել։

1916 թվականին ուղարկվել է Գալիցիայի ռազմաճակատ, որտեղ ռուսական զորքի ձեռքը գերի է ընկել։

1919 թվականին, երբ արդեն ավարտվել էր պատերազմը, ազատվել է և վերադարձել Կ. Պոլիս։ Որոշ ժամանակ բժիշկ է աշխատել Կ. Պոլսի Միջագյուղ (Օրթագյուղ, Օրթաքեոյ), Բահչե կափու, ապա՝ մինչև իր մահը՝ Թաքսիմի Թալիմխանե թաղամասերում, որտեղ ունեցել է իր մասնավոր դրամատունը։

Զբաղվել է ներքին, միզասեռական և վեներական հիվանդությունների բուժմամբ։ Եղել է խոհեմ, պատվարժան մարդ, հոգատար ու հարգված բժիշկ։ Զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։

1926-1927/1928 թթ. եղել է սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության անդամ, իսկ 1928 թվականին նաև՝ ատենապետ։

Մահացել է 1951 թվականին, Կ. Պոլսում՝ 72 տարեկանում։

Ըստ Գասպար Կարոյանի հաղորդման՝ բժիշկը 1915 թվականի սեպտեմբերին Գալիցիայի ռազմաճակատում զոհվել է կամ ծանրորեն հիվանդացել ժանտախտով ու մահացել 36 տարեկանում։ Կարոյանին հավանաբար հայտնի չի եղել բժշկի գերի ընկնելու և վերապրելու փաստը։

Գրականություն

  • Ալպօյաճեան Ա . , Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ., Գահիրէ, 1937 թ.։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ. Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Իսթանպուլ, 1940 թ.։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957 թ.։
  • Շիկահեր Վարդ, Կիսադարեան պատմութիւն թրքահայ բժշկութեան, 19231975, Իսթանպուլ, 1975 թ.։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001 թ.։

Աղբյուրներ

  • Հարություն Մինասյան,Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Abel Gyulbenkyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Abel Gyulbenkyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes