Galust Andreasyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անդրեասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գալուստ Սարգսի Անդրեասյան (հունվարի 1, 1869(1869-01-01), Մուշ, Թուրքիա - մարտի 17, 1906(1906-03-17), Կոստանդնուպոլիս), հայ հրապարակախոս, խմբագիր։
Կենսագրություն
Գալուստ Անդրեսյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում։ 1887 թվականին ավարտել է տեղի Հայոց միացյալ ընկերության կենտրոնական վարժարանը։ Աշխատակցել է Կ․ Պոլսի «Մասիս» պարբերականին, 1898 թվականից եղել է «Բիւրակն» թերթի խմբագիր։ Հոդվածներում հաճախակի անդրադարձել է արևմտահայ գրական լեզվի մաքրության և գրականության ժողովրդայնության հարցերին։
Հայերեն է թարգմանել Թոմաս Հեքսլիի «Գիտական զրույցներ» ժողովածուները և նրա ազդեցությամբ գրել ու հրատարակել «Գիտութիւններու վրայ ժողովրդական դասեր։ Հետևողութեամբ Հըքսլէյի» (ԿՊ, 1897, Ճանիկ Արամյանի տպարան) աշխատությունը։ Օգտագործել է Նուրհան ծածկանունը։ Կյանքի վերջին տարիներին պաշտոնավարել է Մուշի Մխիթարյանների դպրոցում։
Գրականություն
- Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Երևան, 1973, էջ 98
- Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 22