Quick Facts
Known for | North Rainbow, Triangle, A Bride from the North, |
Was | Actor |
From | Turkey Armenia |
Field | Film, TV, Stage & Radio |
Gender | male |
Birth | 6 February 1912, Başköy, Turkey |
Death | 3 March 1984, Yerevan, Armenia (aged 72 years) |
Star sign | Aquarius |
Biography
Ժան Սեդրակի Էլոյան (1912, փետրվար 6, Խնուսի գավառակ, Բաշքյոյ - 1984, մարտ 3, Երևան), հայ դերասան, ասմունքող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)։
Կենսագրություն
Ժան Էլոյանը ծնվել է Էրզրումի նահանգի Խնուս գավառի Էլպիս գյուղում: 1929 թվականին ընդունվել է Գյումրու դրամատիկական թատրոն-ստուդիա։ 1931-1933 թթ. եղել է Կիրովականի թատրոնի դերասան, 1933-1958 թթ՝ Լենինականի ֆիլհարմոնիայի տնօրենը։
Ստեղծագործական գործունեություն
Կիրովականում խաղացել է բազմաթիվ դերեր, որոնցից են՝ Վարազդատ՝ Լյուդվիգ Միքայելյանի «Վարազդատ», Ալեքսանդր՝ Վրթանես Փափազյանի «Ժայռ», Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ», Սեյրան՝ Շիրվանզադեի «Նամուս», Գագիկ թագավոր՝ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի», Արա Գեղեցիկ՝ Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» և այլն։
1958 թվականից եղել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, որտեղ խաղացել է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին», Եղիշե Չարենցի «Խմբապետ Շավարշը», Խաչիկ Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը», Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատունը», Գևորգ Էմինի «Սաունցիների պարը» և այլ ներկայացումներում։
Զբաղվել է ռեժիսուրայով Մռավյանի անվան թատրոնում։ 1960 թվականից սկսել է նկարահանվել կինոյում։
Խաղացել է «Հյուսիսային ծիածան», «Հարսնացու հյուսիսից», «Դեռ ապրում ենք», «Եռանկյունի» ֆիլմերում։
1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։
Գրականություն
- Գևորգ Աբաջյան, Ժան Էլոյան. Դերասանի կյանքն ու բեմական գործունեությունը, Երևան, 1976, 106 էջ:
Ծանոթագրություններ
- ↑ «Ժան Էլոյան - Armenpress | History»։ history.armenpress.am (armenian)։ Վերցված է 2019-02-18
- ↑ «Жан Элоян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2019-02-18
- ↑ «Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссер»։ www.gumer.info։ Վերցված է 2019-02-18
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Արտաքին հղումներ
