peoplepill id: yevgenya-moghnyan
YM
Russia Armenia
1 views today
1 views this week
Yevgenya Moghnyan
��այ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ

Yevgenya Moghnyan

The basics

Quick Facts

Intro
��այ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ
Work field
Gender
Female
Place of birth
Kizlyar, Russia
Death
Place of death
Yerevan, Armenia
The details (from wikipedia)

Biography

Եվգենյա Ադամի Մողնյան (հոկտեմբերի 14, 1906(1906-10-14), Ղզլար, Ռուսաստան - անհայտ, Երևան, Ռուսական կայսրություն), հայ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ: Բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1971):

Կենսագրություն

Եվգենյա Մողնյանը ծնվել է 1906 թվականի հոկտեմբերի 14-ին, Ղզլար քաղաքում (Դաղստան): 1931 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1934 թվականից աշխատել է Հայկական ԽՍՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում: 1941-1945 թվականներին եղել է Երևանի էվակոհոսպիտալի պետի տեղակալ, 1945 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության, սանիտարական և ստոմատոլոգիական ֆակուլտետների մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում (1969-1974 թվականներին՝ վարիչ):

Աշխատանքները վերաբերում են հղիների ուշ տոքսիկոզներին, սիրտանոթային ախտաբանությանը: Առաջինն է կիրառել թերջերմության եղանակը՝ արգանդի ֆունկցիայի խանգարման հետ կապված արյունահոսությունների բուժման համար: Հայտնի են ուշ տոքսիկոզի բուժական միջոցառումներում սպիտակուցային դիետայի օգտագործման վերաբերյալ նրա առաջարկությունները: Հեղինակ է 43 գիտական աշխատությունների:

Պարգևներ

  • «Պատվո կրծքանշան» շքանշան:

Երկեր

  • Հղիության կանխումը: Մողնյան Եվգենյա Ադամի, Առողջապահության մինիստրություն, Երևան, Հայպետհրատ, 1961:

Գրականություն

  • Айриян А. П., Армянские учёные-медики. Ер., 1998, 276 с.

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  2. Մողնյան Եվգենյա Ադամի (1961)։ Հղիության կանխումը։ Առողջապահության մինիստրություն ՀՍՍՌ։ Երևան: Հայպետհրատ 
The contents of this page are sourced from Wikipedia article on 26 Feb 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Yevgenya Moghnyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Yevgenya Moghnyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes