peoplepill id: yervand-azatian
YA
Armenia
1 views today
1 views this week
Yervand Azatian
Armenian writer, opinion journalist and public figure

Yervand Azatian

The basics

Quick Facts

Intro
Armenian writer, opinion journalist and public figure
Gender
Male
Place of birth
Beirut
Age
88 years
The details (from wikipedia)

Biography

Երվանդ Նազարեթի Ազատյան (Էդմոնդ Կոտալազյան, մայիսի 13, 1935, Բեյրութ), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (1988)։ Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն

Երվանդ Ազատյանը ծնվել է 1935 թվականին Բեյրութում։ 1958 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը, 1973 թվականին՝ Բոստոնի «Նորթիսթըրն» համալսարանը և Դետրոյտի «Ուեյն» նահանգային համալսարանը։ 1954-1958 թվականներին եղել է Բեյրութի «Զարթոնք-սպորտ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, 1959-1967 թվականներին՝ Կահիրեի «Արև» օրաթերթի խմբագրապետ, 1967-1972 թվականներին՝ Բոստոնի «Պայքար» հաստատության վարիչ-տնօրեն, «Պայքար» գրական եռամսյա հանդեսի և «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ, 1971 թվականից՝ Մոնրեալի «Ապագա» շաբաթաթերթի,

1986 թվականից՝ Նյու Յորքի «Արարատ» (անգլերեն) հանդեսի, 1991 թվականից՝ Երևանի «Ազգ» օրաթերթի, 2006 թվականից՝ Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից և գլխավոր աշխատակիցներից։ 1972-1997 թվականներին եղել է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, 1973 թվականից՝ Դետրոյտի «Հայ մշակույթի ժառանգություն» (անգլերեն) ռադիոծրագրի տնօրեն, 1994-1997 թվականներին՝ ԱՄՆ-ի և Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետ, 1997 թվականից՝ փոխատենապետ։

Պարգևներ, մրցանակներ

  • Հայ եկեղեցու Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ շքանշան, 1989
  • ՀՀ ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտ շքանշան, 1991
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2009

Երկեր

  • «Կեանք ու երազ Հայաստան» (1964, ուղեգրություններ)
  • «Գրական-գեղարուեստական սեւեռումներ» (1988)
  • «Դիմանկարներ և դիմաստվերներ» (անգլերեն, 1995)
  • «Պատմությունը ընթացքի մեջ» (անգլերեն, 1999, Էսսեներ)
  • «Դիտումներ եւ դատումներ» (2006, հրապարակախոսություն)

Գրականություն

  • Երուանդ Ազատեան. Մատեան մեծարանքի, Լոս Անջելես, 1988:

Տես նաև

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրների ցանկ

Ծանոթագրություններ

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Երվանդ Ազատյան

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Yervand Azatian is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Yervand Azatian
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes