peoplepill id: yerjanik-gevorgyan
YG
Russia Armenia
1 views today
1 views this week
Yerjanik Gevorgyan
Linguist

Yerjanik Gevorgyan

The basics

Quick Facts

Intro
Linguist
Gender
Male
Place of birth
Aygeshat, Armenia
Age
88 years
The details (from wikipedia)

Biography

Երջանիկ (Կամարնիկ) Հունանի Գևորգյան (նոյեմբերի 5, 1935(1935-11-05), Այգեշատ, Արմավիրի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1991):

Կենսագրություն

Երջանիկ Գևորգյանը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 5-ին, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում: Վաղ տարիքում որբացել է. մայրը մահացել է, հորն աքսորել են Սիբիր: Երջանիկի դաստիարակությամբ սկզբնական շրջանում զբաղվել են բարեկամները: 1937 թվականին 2 տարեկան հասակում ընկել է էլեկտրական օջախի վրա և այրվածքների պատճառով կորցրել տեսողությունը, և երեխային հանձնել են Նոր Խարբերդի մանկատուն: 1941-1953 թվականներին սովորել է Երևանի կույրերի գիշերօթիկ դպրոցում: 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: Աշխատել է Հայաստանի կույրերի միությունում որպես հրատարակչություն սղագրող, ակումբի ղեկավար, «Բյուլետեն» պարբերականի խմբագիր: 1970 թվականից աշխատել է ԵՊՀ-ում, 1985 թվականից՝ Հայագիտական հետազոտությունների լաբորատորիայում: 1976 թվականից երգել է Հայաստանի կույրերի միության երգչախմբում, 1995 թվականից՝ ՀՀ լեզվի պետական տեսչության հեռուստառադիոհաղորդումների լեզվի վերահսկող, վարել է հաղորդաշարեր ռադիոյում և հեռուստատեսությունում՝ նվիրված հայոց լեզվի խնդիրներին: 2013 թվականից դասավանդում է Հայաստանի պետական մանկավարժական համալասրանի հատուկ կրթության և մանկավարժության ամբիոնում:

Երիտասարդ տարիքից ուսումնացիրել է մարդկանց շփումը ժեստերի լեզվի միջոցով: Իր ուսումնասիրությունների արդյունքում առանձնացրել է 646 ժեստ, բացահայտել է դրանց իմաստն ու բաժանել 5 խմբի:

Աշխատությունները վերաբերում են հայերենի բառագիտությանը, դարձվածաբանությանը, հայոց շարժումնային լեզվին և ուղղախոսությանը: Հեղինակ է բառարանների «Ժամանակակից հայոց լեզվի համանունների բառարան» (1978), «Հայոց շարժումային լեզվի բացատրական բառարան» (2003), «Հայերեն-էսպերանտո-ռուսերեն, էսպերանտո-հայերեն-ռուսերեն» (2004, համահեղինակ):

Անդամակցություն

  • Հայաստանի կույրերի միության պատվավոր անդամ

Պարգևներ

  • Վահան Թեքեյանի անվան մրցանակ (2004)
  • Հայաստանի կույրերի միության ոսկե մեդալ
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալ (2006)
  • ՀԿՄ ոսկե հուշամեդալ (2008)
  • ՀՀ ԱԳ Հակոբ Մեղապարտ մեդալ (2010)
  • Բնության և հասարակության ակադեմիայի «Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե» մեդալ (Գերմանիա) (2014)

Երկեր

  • Հայերենի դարձվածքները: Գևորգյան Երջանիկ Հունանի, Մարգարյան Ալեքսանդր Սիմոնի [խմբ.], Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1969:
  • Ժամանակակից հայոց լեզվի համանունների բառարան, 1978:
  • Բառաքերականական համանունները ժամանակակից հայերենում: Գևորգյան Երջանիկ Հունանի, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1983:
  • Հայոց շարժումնային լեզվի բացատրական բառարան, 2003:
  • Հայերեն-էսպերանտո-ռուսերեն, էսպերանտո-հայերեն-ռուսերեն բառարան, 2004 (համահեղինակ):
  • Սխալ և ճիշտ: Գևորգյան Երջանիկ Հունանի, Միրզոյան Լավրենտի Աշոտի, Գևորգյան Սուսաննա, Գեղամյան Սեյրանուհի Հայկազի, Երևան, Գրաբեր, 2006:
  • Հեռուստառադիոեթեր: Լեզվական մեղանչումներից մինչև անաղարտություն: Գևորգյան Երջանիկ Հունանի, Գևորգյան Սուսաննա, Երևան, Էդիտ պրինտ, 2010:
  • Գարեգին Նժդեհի ստեղծագործութիւններին բնորոշ լեզուաոճական միջոցները, Գևորգյան Երջանիկ Հունանի, Գևորգյան Սուսաննա, Մադոյան Արշակ Գևորգի, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2015:

Ծանոթագրություններ

  1. «Կամարնիկ (Երջանիկ) Հունանի Գևորգյան»։ aspu.am։ Վերցված է 2019-06-15 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 277:
  3. Գևորգյան Երջանիկ Հունանի (1969)։Մարգարյան Ալեքսանդր Սիմոնի, ed.։ Հայերենի դարձվածքները։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ հրատ 
  4. Գևորգյան Երջանիկ Հունանի (1978)։ Ժամանակակից հայոց լեզվի համանունների բառարան (հայերեն)։ ԵՊՀ հրատ.  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  5. Գևորգյան Երջանիկ Հունանի (1983)։ Բառաքերականական համանունները ժամանակակից հայերենում։ Երևան: ԵՊՀ հրատ 
  6. Գևորգյան Երջանիկ (2003)։ Հայոց շարժումային լեզվի բացատրական բառարան: (Շարժութարան) (հայերեն)։ Երևանի համալս. հրատ.։ ISBN 9785808404915  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  7. Գևորգյան Երջանիկ Հունանի, Միրզոյան Լավրենտի Աշոտի (2006)։Գևորգյան Սուսաննա, Գեղամյան Սեյրանուհի Հայկազի, eds.։ Սխալ և ճիշտ։ Երևան: Գրաբեր 
  8. Գևորգյան Երջանիկ Հունանի, Գևորգյան Սուսաննա (2010)։ Հեռուստառադիոեթեր: Լեզվական մեղանչումներից մինչև անաղարտություն։ Երևան: Էդիտ պրինտ 
  9. Գևորգյան Երջանիկ Հունանի, Գևորգյան Սուսաննա (2015)։Մադոյան Արշակ Գևորգի, ed.։ Գարեգին Նժդեհի ստեղծագործութիւններին բնորոշ լեզուաոճական միջոցները։ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ հրատ։ ISBN 9785808420021 
The contents of this page are sourced from Wikipedia article on 01 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Yerjanik Gevorgyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Yerjanik Gevorgyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes