peoplepill id: yakov-khachikyan
YK
Armenia
1 views today
2 views this week
Yakov Khachikyan
Philosopher

Yakov Khachikyan

The basics

Quick Facts

Intro
Philosopher
Work field
Gender
Male
Place of birth
Stepanavan
Place of death
Yerevan
Age
93 years
The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տես՝ Խաչիկյան (այլ կիրառումներ)

Յակով Իվանի Խաչիկյան (հայտնի է նաև որպես Յակով Անուշավանի Թումանյան, հուլիսի 7, 1921({{padleft:1921|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:7|2|0}}), Ստեփանավան, Լոռու մարզ, Հայաստան - մարտի 20, 2015({{padleft:2015|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:20|2|0}}), Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա, գեղագետ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970)։

Կենսագրություն

Յակով Խաչիկյանը ծնվել է 1921 թվականին Ջալալօղլիում (այժմ` Ստեփանավան): Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1949)։ 1942-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1953 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորում, 1962-1969 թվականներին ղեկավարել սեկտորի գեղագիտության խումբը։ 1969-1973 թվականներին ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1973-1976 թվականներին՝ տնօրեն, 1976 թվականից ՀԿԿ Կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ։

Հայաստանի գրողների միության (1971), Հումանիզմի հիմնախնդիրների (1989), Հայոց փիլիսոփայության (2000), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային (2000), ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների (2004) ակադեմիաների անդամ:

Ստեղծագործություններ

Յակով Խաչիկյանի աշխատանքներով սկզբնավորվել է Հայաստանում գեղագիտության և հայ գեղագիտական մտքի պատմության համակարգված ուսումնասիրությունը («Հայ էսթետիկական մտքի պատմությունից» գիտական հետազոտությունների ժողովածուի (պրակ 1-5, 1974-2005), «Հայ գեղագիտական մտքի պատմության զարգացման ակնարկ» (ռուսերեն, 1976, համահեղինակ և պատասխանատու խմբագիր)):

Հեղինակ է «Հայ գեղագիտական մտքի պատմության մեթոդաբանական հարցեր» (ռուսերեն, 2001) գրքի, եռահատոր հուշագրության (2002-2005) և համահեղինակ՝ «Հայ կերպարվեստագետներն արվեստի մասին» (ռուսերեն, 2004) ժողովածուի։

Պարգևներ

  • Հեգելյան միջազգային կոմիտեի մեդալ, 1974
  • ԵՊՀ ոսկե մեդալ, 2000
  • Վ. Վեռնադսկու մեդալ, 2003
  • Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե մեդալ, 2004
  • Ստեփանավանի պատվավոր քաղաքացի, 2005
  • Մովսես Խորենացու մեդալ, 2012

    Երկեր

    • Գեղագիտության հարցերը Նիկոլ Աղբալյանի աշխատություններում, Ե., 2003: Արվեստի եսթետիկայի հարցեր, Ե., 1978:
    • Շեքսպիրը արվեստի մասին, Ե., 1985:
    • О познавательном значении искусства, Е., 1959;
    • Абстракционизм и художественное познание, Е„ 1968.

    Ծանոթագրություններ

    Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
    The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
    Lists
    Yakov Khachikyan is in following lists
    comments so far.
    Comments
    From our partners
    Sponsored
    Yakov Khachikyan
    arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes