Quick Facts
Intro | �այ անասնաբույծ |
Is | Zoologist |
From | Russia Armenia |
Field | Biology |
Gender | male |
Birth | 17 April 1936, Georgia |
Age | 86 years |
Star sign | Aries |
Biography
Վլադիմիր Արեստակի Զորանյան (ապրիլի 17, 1936(1936-04-17), Աբուլ (Ախալքալաքի մունիցիպալիտետ), Ախալքալաքի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան), հայ անասնաբույծ: Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1985): ՀԳԳԱ անասնաբուծության և անասնաբուժական բժշկագիտության բաժանմունքի ակադեմիկոս (1994): ՀԽՍՀ վաստակավոր անասնաբույծ (1981):
Կենսագրություն
Վլադիմիր Զորանյանը ծնվել է 1936 թվականի ապրիլի 17-ին, Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում: 1958 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1964-1969 թվականներին եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն: 1969-1987 թվականներին դասավանդել է գենետիկայի և կենդանաբանության ամբիոնում: 1983–1987 թվականներին եղել է գենետիկայի և կենդանաբանության ամբիոնի վարիչ, 1987-1995 թվականներին՝ ՀՀ անասնաբուծության տոհմային գործի գիտաարտադրական միավորումում գլխավոր տնօրեն, միաժամանակ՝ Անասնաբուծության և կերարտադրության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն և գենետիկայի ու կենսատեխնոլոգիայի բաժնի վարիչ: 1994 թվականին՝ ՀԳԳԱ անասնաբուծության և անասնաբուժական բժշկագիտության բաժանմունքի ակադեմիայի քարտուղար, 1995-1997 թվականներին՝ հայկական գյուղատնտեսական ակադեմիայում գենետիկայի և կենսաբանության ամբիոնի վարիչ: 1997 թվականին՝ ընդհանուր կենսաբանության ամբիոնների վարիչ։
Աշխատանքները վերաբերում են տոհմային տավարաբուծության զարգացման, տավարի բազմապտղության, գենետիկայի, ինբրեդային ճնշվածության և հիբրիդային հզորության կենսատնտեսական բնույթի, ինչպես նան կլոնավորման խնդիրներին։ Կովկասյան գորշ տավարի ցեղի ստեղծման մասնակիցներից է։ Համահեղինակ է բուհական դասագրքերի։
Պարգևներ
- Ն. Ի. Վավիլովի հուշամեդալ (1987):
- ՀԳԱ ոսկե մեդալ (2000)։
Երկեր
- Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կազմակերպումը տնտեսավարման տարբեր ձևերի պայմաններում, Երևան, 1994:
- Գյուղատնտեսական կենդանիների գենետիկա և կենսատեխնոլոգիայի հիմունքներ, 1998, տիտղթ. (Վոլոդյա Արեստակի Զորանյան):
- Անասնաբուծության և կերարտադրության տեխնոլոգիաները տնտեսավարման արդի պայմաններում, 1995, տիտղթ. (խմբ.՝ Վ. Ա. Զորանյան)
- Пути ускорения интенсификации кормопроизводства в Армянской ССР =ՀՍՍՀ-ում կերարտադրության ինտենսիվացման արագացման ուղիները : Сборник научных трудов, 1987, т.л. (ред. В. А. Зоранян).
Ծանոթագրություններ
- ↑ «ՋԱՎԱԽՔԻ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՊՈՐՏԱԼ»։ www.javakhk.am։ Վերցված է 2019-06-25
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Զորանյան, Վլադիմիր Արեստակի, 1936- (Personal Name)»։ armunicat.nla.am։ Վերցված է 2019-06-25
