Quick Facts
Intro | �այ բժիշկ, համաճարակաբան |
Is | Physician Epidemiologist |
From | Russia Armenia |
Field | Biology Healthcare |
Gender | male |
Birth | 16 February 1953, Baku, Russian Empire |
Age | 69 years |
Star sign | Aquarius |
Biography
Վլադիմիր Աշոտի Դավիդյանց (փետրվարի 16, 1953(1953-02-16), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, համաճարակաբան: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2002): ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր:
Կենսագրություն
Վլադիմիր Դավիդյանցը ծնվել է 1953 թվականի փետրվարի 16-ին, Բաքու քաղաքում: 1976 թվականին Դավիդյանցն ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1989-1996 թվականներին և 1998 թվականից եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ: 1996-1998 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն: 1998 թվականից եղել է ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 2005 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն: ՀՀ ԱԱԻ փոխտնօրեն, 2008 թվականից՝ Դետոքս առողջության վերականգնման և պահպանման կենտրոնի հիմնադիր տնօրեն:
1996 թվականից եղել է համաճարակաբանների միջազգային ընկերակցության պատվավոր անդամ, 2001 թվականից՝ Համաշխարհային արևադարձային գիտական խորհրդի անդամ, 2001 թվականից՝ ՌԴ բժշկատեխնիկական, 2002 թվականից ՌԴ բնական ԳԱ-ների անդամ:
Աշխատանքները վերաբերում են համաճարակաբանության և մակաբուծաբանության հարցերին:
Մրցանակներ, կոչումներ
- ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր
- «Ռուդոլֆ Վիրխովի» մեդալ (2004)
- «Ռենտգեն» մեդալ (2005), Եվրոպական բնական գիտությունների ակադեմիա
Երկեր
Մենագրություններ
- Эпидемиология: "Воспоминание" о будущем, Ереван, 2004.
- Липидный обмен и комбинированная антиоксидантотерапия при туберкулезе легких.
- Организация и тактика гигиенических и противоэпидемических мероприятий в условиях стихийных бедствий и массовых катастоф.
- Стандарты эпидемиологического надора за инфекционными заболеваниями.
Ուսումնական ձեռնարկներ
- Клинико-лабораторная диагностика гельминтозов.
- Применение санитарной статистики в эпидемиологии.
- Основы иммунитета, прикладная иммунология и современный эпидемиологический анализ.
- Социально-экономический анализ в эпидемиологии.
Քարտեզներ
- Гельминтология. Учебный атлас.
- Протозоология. Учебный атлас.
Ծանոթագրություններ
- ↑ «Վլադիմիր Աշոտի Դավիդյանց»։ www.doctors.am (հայերեն)։ Վերցված է 2019-03-09 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 338:
Արտաքին հղումներ
