Quantcast
peoplepill id: vladilen-balyan
VB
2 views today
2 views this week
Vladilen Balyan
Armenian Composer

Vladilen Balyan

Vladilen Balyan
The basics

Quick Facts

Intro Armenian Composer
Is Musician Composer
From Armenia Russia
Field Music
Gender male
Birth 25 April 1924, Yerevan
Age 98 years
The details (from wikipedia)

Biography

Վլադիլեն Ալեքսանդրի Բալյան (ապրիլի 25, 1924(1924-04-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1990

Կենսագրություն

Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 25-ին, Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական (1952) և ստեղծագործական (1967) բաժիններում։

1952-1954 թվականներին եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը։ 1955-1961 թվականներին ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը: 1961-1964 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը, 1964-1966 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի տնօրենը։ 1966 թվականին ստեղծել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և մինչև 1972 թվականը եղել է տնօրենը։ 1972-1975 թվականներին եղել է Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, 1981-1986 թվականներին՝ Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։

Ստեղծագործում է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային։ Հեղինակել է բազմաթիվ երգեր։ Հայաստանի կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի հայերի միությունների անդամ է, 2001 թվականից աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ, «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահ։

Անդամակցություն

  • Հայաստանի կոմպոզիտորների ևերաժշտագետների միության անդամ
  • Հայաստանի ժուռնալիստների միության անդամ
  • Հայ-լիբանանյան միության անդամ
  • Մոսկվայի հայերի միության պատվավոր անդամ

Պարգևներ, մրցանակներ

Ստեղծագործություններ

  • «Հազարան բլբուլ» բալետային սյուիտ (1967, 4 մաս)
  • «Զուգերգ Ֆուգայի ձևով» ջութակահարների անսմաբլի համար (1967)
  • «Ամբոխները խելագարված» պոետորիա (1978, ըստ Եղիշե Չարենցի համանուն պոեմի)
  • «Քառատողեր» սոպրանոյի, կամերային անսամբլի համար (1978, 6 մաս)
  • «Իմ Հայաստան» պոեմը մեցցոսոպրանոյի, տենորի, բասի, ժողովրդական գործիքների անսամբլի համար (1983, 3 մաս)
  • «Նազանի հարսնացուն» մյուզիքլը (1988)
  • «Կոնցերտ-ֆանտազիա» մեներգող շեփորի, երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի համար (1989, 3 մաս)
  • Ռեքվիեմ՝ Ա կապելլա երգչախմբի համար (1989)
  • «Սիրո անուն առեղծվածը» կամերային օպերա
  • «Ճակատագիր» կամերային ֆոլկ-օպերան (1990)
  • «Սիրո անհուն առեղծվածը» կամերային օպերան (1992)
  • «3 էջ կնոջ օրագրից» ձայնի և դաշնամուրային տրիոյի համար
  • «Գարունը անտառում» վոկալ-գործիքային շարքը սոպրանոյի, դաշնամուրի համար (5 մաս)
  • «Երեք էջ կնոջ օրագրից» վոկալ-գործիքային շարքը սոպրանոյի, դաշնամուրային տրիոյի համար (3 մաս)
  • «Էպիտաֆիա» սոպրանոյի, կամերային անսամբլի համար
  • «Քեզ հետ Հայաստան» մեցցոսոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար
  • Վանա ծովը» մեցցոսոպրանոյի, երգչախմբի, դաշնամուրային տրիոյի համար
  • «Աշուն էր գյուղում հարսանիք» համերգային ներկայացումը, երգի-պարի անսամբլի համար (8 մաս)
  • «Վեց ռոմանս առանց խոսքի» դաշնամուրային տրիոն, (2000)
  • «Իմ նազելուն սպասում եմ այս գիշեր» տենորի և դաշնամուրի համար
  • «Ինչո՞ւ, ինչո՞ւ հիմա այսպես» բարիտոնի և դաշնամուրի համար
  • «Բոլորը՝ քեզ» տենորի և դաշնամուրի համար

Երգեր՝ ժողովրդական գործիքների անսմաբլի նվագակցությամբ

  • «Տարիներ հետո»
  • «Կուզե՞ս լինիմ»
  • «Սերս գաղտնի թող մնա»
  • «Գյումրի-Լենինական»
  • «Մայրս փոքրիկ»
  • «Ամեն տեսակ երգեցի»
  • «Թափառում ենք փողոցներում»
  • «Կարոտի պահին»
  • «Սիրո երգ»
  • «Սերս գաղտնի թող մնա» ռոմանս
  • «Գյումրի-Լենինական»
  • «Կուզես լինիմ»
  • «Մուսալեռ»
  • «Քեզ հետ Հայաստան»

Գրքեր

  • «Խոսք Սպենդիարովի մասին», «Սպենդիարովը՝ երաժշտության մասին» (1971, ռուսերեն)
  • «Խոսք Արամ Տեր-Հովհաննսիյանի մասին» (1976)
  • «Խոսք Թաթուլ Ալթունյանի մասին» (1977)
  • «Կ. Սարաջև», «Խոսք Կ. Սարաջևի մասին» (1979, ռուսերեն)
  • «Խոսք ուսուցչի մասին» (կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի ծննդյան 100-ամյակին, 2010

Ծանոթագրություններ

  1. «Վլադիլեն Բալյան | Music of Armenia»։ musicofarmenia.com (հայերեն)։ Վերցված է 2019-04-25  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  2. «Վլադիլեն Բալյանը 90 տարեկան է և նոր ստեղծագործական ծրագրերով լեցուն»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-04-25  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  3. «AV Production - Վլադիլեն Բալյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-04-25 
  4. «Գյումրու պատվավոր քաղաքացիները»։ www.gyumricity.am։ Վերցված է 2019-01-06 
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Գրականություն

  • А. Каратов. Бальян Владилен Александрович. Ереван, 1962.
  • Հովհաննիսյան Թ., Սիրո առեղծվածը կամ..., Երևան, 1990:
The contents of this page are sourced from Wikipedia article on 23 Jul 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
https://musicofarmenia.com/hy/vladilenbalyan
https://armenpress.am/arm/news/759509/vladilen-balyan-is-90-years-old-and-full-of-new-creative-programs.html
http://avproduction.am/?ln=am&page=person&id=1186
http://www.gyumricity.am/hy/gyumri/honorary-citizens-of-gyumri
Sections Vladilen Balyan

arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes