peoplepill id: vilik-harutyunyan
VH
Russia Armenia
1 views today
18 views this week
Vilik Harutyunyan
��այ քիմիկոս-օրգանիկ

Vilik Harutyunyan

The basics

Quick Facts

Intro
��այ քիմիկոս-օրգանիկ
Work field
Gender
Male
Star sign
Place of birth
Yerevan, Armenia
Age
85 years
The details (from wikipedia)

Biography

Վիլիկ Սիրակի Հարությունյան (դեկտեմբերի 5, 1938(1938-12-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-օրգանիկ: Քիմիական գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր (1991): ԽՍՀՄ գյուտարար (1984):

Կենսագրություն

Վիլիկ Հարությունյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 5-ին, Երևանում: 1964 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1966-1969 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի ասպիրանտուրայում: 1966 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնում: 1971-1983 թվականներին եղել է ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի ասիստենտ, 1984-1999 թվականներին՝ ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի դոցենտ, 1990 թվականից՝ ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, 2000 թվականից՝ վարիչ:

Աշխատանքները վերաբերում են ֆունկցիոնալ տեղակալված հագեցած լակտոնների և հարակից կառուցվածքով տարացիկլային, այդ թվում կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզի եղանակների մշակմանն ու քիմիական հատկությունների ուսումնասիրությանը: Հարությունյանի առաջարկած մի շարք նյութերի ստացման եղանակներ ներդրվել են Երևանի քիմիական ռեակտիվների գործարանում, իսկ որոշ միացություններ (Ազովի ձկնատնտեսության ԳՀԻ հետ համատեղ)՝ ավազանային ձկնարդյունաբերության մեջ՝ որպես աճման խթանիչներ, ջրավազանների սանիտարական վիճակը բարելավող, բակտերիաների և վնասատու ջրիմուռների աճը կանխող միջոցներ:

Անդամակցություն

  • Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի անդամ (1996):
  • ՀՃԱ թղթակից անդամ (2003):
  • ՀՀ ԳԱԱ ՕՔԻ մասնագիտական խորհրդի անդամ:
  • ԲՈՀ-ի 010 մասնագիտական խորհրդի անդամ:

Պարգևներ

  • «ԽՍՀՄ գյուտարար» կրծքանշան:
  • ԵՊՀ ոսկե մեդալ (2009):

Երկեր

  • Синтезы на базе α-замещенных-γ-ацетилбутиролактонов, Автореферат кандидат. диссертации, Ереван 17-ого октября 1969:
  • Օրգանական քիմիան քիմիական օլիմպիադաներում, Խնդիրների ժողովածու իրենց լուծումներով, Երևան, «Լույս» 1985:
  • Кетолактоны и кетокислоты–синтоны для синтеза новых гетероциклов и родственных соединений, (Автореферат доктор. диссертации), Ереван, 1988:

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  2. Ավետիսյան Աիդա Ավետիսի, Հարությունյան Վիլիկ Սիրակի (1985)։ Օրգանական քիմիան քիմիական օլիմպիադաներում։ Երևան: Լույս 
The contents of this page are sourced from Wikipedia article on 07 Jan 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Vilik Harutyunyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Vilik Harutyunyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes