peoplepill id: varduhi-aleksanyan
VA
Armenia
1 views today
2 views this week
Varduhi Aleksanyan
Armenian television presenter

Varduhi Aleksanyan

The basics

Quick Facts

Intro
Armenian television presenter
Gender
Female
Religion(s):
Place of birth
Yerevan, Armenia
Age
39 years
Education
Armenian State Institute of Physical Culture and Sport,
The details (from wikipedia)

Biography

Վարդուհի Ալեքսանյան (ծնվ. հուլիսի 24, 1984 թ. Երևան) պարուհի, հեռուստահաղորդավարուհի։

Կենսագրություն

Ծնվել է 1984 թվականի հուլիսի 24-ին Երևանում։1991-2001 թթ. սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում։2007 թվականին գերազանց ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության և սպորտային պարերի ամբիոնի Սպորտային պարեր բաժինը՝ բակալավարի և մագիստրոսի աստիճանով։2007 թվականից աշխատում է Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտի Հ. Շահինյանի անվան մարմնամարզության և սպորտային պարերի ամբիոնում որպես սպորտային պարերի դասախոս։ 2007-2010 թվականներին համաշխարհային պարի խորհրդի կողմից ստացել է պրոֆեսիոնալ պարուհու և միջազգային կարգի մրցավարի կոչում։ 2008 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության սպորտային պարերի սպորտի վարպետի կոչում։ Մասնակցել է մի շարք միջազգային դասընթացների ՝ 2007 թվական - Մոսկվա - «Պրոֆեսիոնալ մարզիկների դասընթաց», 2008 թվական - Մեծ Բրիտանիայի, Բլեքփուլ - «Համաշխարհային պարերի խորհուրդ», 2008 թվական, Մոսկվա- Պրոֆեսիոնալ զարգացման սեմինար - «Լատինամերիկյան պարերի բարձրակարգ մարզիկների կատարելագործում»։ 2010 թվական Հունաստան, Օլիմպիա - Միջազգային Օլիմպիական կոմիտեի սեմինար 2010 թվականից հանդիսանում է «Պարահանդես» և «Պարիր, թե կարող ես» նախագծերի ժյուրիի անդամ։ 2012 թվականից «Շանթ» հեռուստաընկերությունում վարում է «Առավոտը Շանթում» ժամանցային հաղորդումը, իսկ 2014 թվականին՝ «Ժողովրդական երգիչ» նախագիծը։ 2014 թվականին պաշտպանել է մանկավարժական գիտությունների թեկնածուի ատենախոսական աշխատանքը ՝ «ֆիզիկական պատրաստության մեթոդիկան սպորտային պարերում» թեմայով։ 2015 թվականին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կողմից Վադուհուն շնորհվել է դոցենտի գիտական կոչում մանկավարժություն մասնագիտությամբ։

Գործունեություն

Մրցանակներ

Գիտական և մեթոդական աշխատանքներ

Գիտական աղբյուր, հրատարակման վայր, տարեթիվ, համարԱնվանումը
Մանկավարժական միտք N2 2, Երևան 2010 թ., էջ 25,26,27,28,29,30,31«Սպորտային պարողների պատրաստության հարցեր»
ՖԿՀՊԻ 37-րդ գիտամեթոդական կոնֆերանսի նյութեր, Երևան 2010 թ., էջ 26,27,28«Սպորտային պարողների ֆիզիկական պատրաստվածության հետազոտումը»
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան «Գիտական տեղեկագիր» N2-3 (14-15) Երևան 2011 թ., էջ 244,245,246,247,248«Մրցակցական գործունեության առանձնահատկությունները սպորտային պարերում»
ՖԿՀՊԻ 35-րդ գիտամեթոդական կոնֆերանսի նյութեր, Երևան 2011 թ., էջ 29,30,31«Սպորտային պարերում մրցակցական գործունեության արդյունավետությունը բնորոշող գործոնները»
Մեթոդաական ձեռնարկ մարզիչների համար, Երևան 2012 թ., 66 էջ«Պատանի պարողների պատրաստության մեթոդիկան»
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» N2 միջբուհական կոնսորցիումնի գիտական հանդես, Երևան 2014 թ., էջ 72,73,74,75,76,77,78,79,80«Մարմնական դաստիարակության էության մասին»
Ձեռնարկ սկսնակ մարզիչների համար, Երևան 2014 թ., էջ 79«Սպորտային պարեր»
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան«Հատուկ կրթության հիմնախնդիրներ» N 2 Գիտամեթոդական հանդես.,-Երևան,-2014 թ

- Երևան 2014 թ.

«Սայլակներով պարերը որպես հաշմաանդամների վերականգնման միջոց»

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 07 Aug 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Varduhi Aleksanyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Varduhi Aleksanyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes