Quantcast
VB
Armenia
251 views this week
Vahe Badalyan

Vahe Badalyan

The basics
Quick Facts
Countries Armenia
Occupations Entrepreneur
Gender male
Birth April 30, 1970 (Dushanbe)
Education Yerevan State Medical University
The details
Biography

Վահե Ռոմիկի Բադալյան (ծնվ. ապրիլի 30, 1970, Դուշանբե, Տաջիկստան), հայ գործարար, բարերար:

Կենսագրություն

Ծնվել է 1970թ. Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, կարճ ժամանակ անց 1971թ., ընտանիքը վերադարձել է Հայաստան: Սովորել և գերազանցությամբ ավարտել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոցը, ապա 1987թ. ընդունվել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1993 թ.:

1988 թվականից ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը: 1989թ. մասնակցել է Երասխից վերև՝ Տիգրանակերտ գյուղի պաշտպանությանը, իսկ 1990թ.` Իջևանի սահմանամերձ հատվածում տեղի ունեցող պաշտպանական գործողություններին:

Հայրը՝ Ռոմիկ Մաթևոսի Բադալյանը, մասնագիտությամբ բժիշկ է: Համալսարանն ավարտելուց հետո որպես բժիշկ գործուղվել է Տաջիկիստան: Մայրը՝ Անահիտ Լևոնի Մարգարյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է: Վահե Բադալյանն ամուսնացած է, ունի երեք երեխա՝ մեկ դուստր և երկու որդի:

Ձեռնարկատիրական գործունեություն

Գործարարությամբ սկսել է զբաղվել 1989թ., հոր ու եղբոր հետ համահիմնադրել է մի շարք ընկերություններ: Այդ թվում՝`

1992թ. բացվել է Հայաստանում առաջին առևտրային բենզալցակայանը, որոնց թիվը հետագայում հասել է 4-ի:

1994թ. ապրիլի 1-ին եղբոր՝ Վիգեն Բադալյանի հետ համահիմնադրել է գրավատների ցանց, որի նախագահն է մինչ այսօր: ներկայում գործում է թվով 18 գրավատուն: 2011թ. ցանցը վերափոխվում և դառնում է «Ֆասթ կրեդիտ կապիտալ ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն: Կառույցի կազմում գործել է գրավատների, բանկային, վարկային, հաշվապահական ոլորտի ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող բաժին, որը հետագայում վերաճել է «FinConstruct» ընկերության:

2003թ. մարտի 26-ին համահիմնադրվել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունը՝ «Կովկաս» պանդոկով: 2012թ. բացվում են «Կովկաս» ռեստորանային համալիրը և հինգաստղանի հյուրանոցը: 

2003թ. դեկտեմբերի 17-ին համահիմնադրվել է «Վիվարո բեթինգ» ընկերությունը, որը զբաղվում է բուքմեյքերական գործունեությամբ:

2011թ. բացվել է «Վիվարո գեյմ» ընկերությունը, որը զբաղվում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ:

Հասարակական գործունեություն

Վահե Բադալյանի ընդհանուր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացված բարեգործական գործունեությանը: Մասնավորապես, իր միջոցներով իրականացվում է հանուն հայրենիքի պաշտպանության զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագիրը: Բադալյանները Թալինի, Հաղարծինի և Թեղուտի դպրոցներում հիմնել են համակարգչային դասարաններ:

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
comments so far.
Comments
Կենսագրություն Ձեռնարկատիրական գործունեություն Հասարակական գործունեություն Արտաքին հղումներ Ծանոթագրություններ
arrow-left arrow-right arrow-up arrow-down instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube stumbleupon comments comments pandora gplay iheart tunein pandora gplay iheart tunein itunes