Quantcast
peoplepill id: v-a-gevorgyan
VAG
1 views today
1 views this week
V. A. Gevorgyan

V. A. Gevorgyan

The basics
Quick Facts
Was Scholar Literary scholar Translator
From Russia Armenia
Type Academia Literature
Gender male
Birth 31 March 1923, Hrazdan, Armenia
Death 15 May 2002, Yerevan, Armenia (aged 79 years)
Star sign AriesAries
The details
Biography

Վազգեն Ասքանազի Գևորգյան (1923, մարտի 31, Ներքին Ախտա, այժմ՝ Հրազդան - 2002, մայիսի 15, Երևան), հայ գրականագետ, թարգմանիչ, դոցենտ, պրոֆեսոր, Ստեփան Զորյանի անվան մրցանակի 1980 թվականի դափնեկիր (Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի թարգմանության համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976 թվականից։

Կենսագրություն

1942-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1946—1950 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1950 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և մինչև 1984 թվականը գրաբար է դասավանդել ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնում, իսկ 1985 թվականից մինչև կյանքի վերջը՝ հայոց լեզվի պատմության ամբիոնում։

1994-1995 ուսումնական տարում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հրավերով Վ. Գևորգյանը գրաբար է դասավանդել Երուսաղեմի Ալեք և Մարի Մանուկյանների անվան ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում։

Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի շքանշանով, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին» և այլ մեդալներով։

Հիշատակ

Նրա անունով է կոչվում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի լսարաններից մեկը։

Երկեր

  • Լերմոնտով (ողբերգություն 5 գործողությամբ), Ե., 1956, 183 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից և գրաբարից)

  • Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության (ծաղկաքաղ), Ե., «Հայաստան», 1970, 128 էջ։
  • Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե., «Հայաստան», 1971, 156 էջ։
  • Գրիգրր Նարեկացի, Մատյան ողբերգության, Ե., 1979։
  • Ռուս դասականների գրադարան։ Միխայիլ Լերմոնտով, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը և «Փախստականը» պոեմը թարգմանել է Վ. Գևորգյանը), Ե., «Սովետական գրող», 1982, 576 էջ։

Ծանոթագրություններ

  1. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», 1986, էջ 116:
  2. Վազգեն Գևորգյանի մասին ԵՊՀ կայքում
The contents of this page are sourced from Wikipedia article on 25 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
comments so far.
Comments
Reference sources
References
http://www.ysu.am/persons/hy/Vazgen-Gevorgyan
arrow-left arrow-right arrow-up arrow-down instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube stumbleupon comments comments pandora gplay iheart tunein pandora gplay iheart tunein itunes