peoplepill id: tigran-sultanyan
TS
Russia Armenia
5 views today
39 views this week
Tigran Sultanyan
��այ սիրտանոթային վիրաբույժ

Tigran Sultanyan

The basics

Quick Facts

Intro
��այ սիրտանոթային վիրաբույժ
Work field
Gender
Male
Place of birth
Tbilisi, Georgia
Age
67 years
The details (from wikipedia)

Biography

Տիգրան Լևոնի Սուլթանյան (փետրվարի 20, 1957(1957-02-20), Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ սիրտանոթային վիրաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր: ՀՀ ԱՆ գլխավոր անոթային վիրաբույժ: Լազերային և անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրեն: ԵՊԲՀ հետբուհական կրթության սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի վարիչ:

Կենսագրություն

Տիգրան Սուլթանյանը ծնվել է 1957 թվականի փետրվարի 20-ին Թբիլիսի քաղաքում: 1974 թվականին ավարտել է Երևանի թիվ 77 միջնակարգ դպրոցը (ոսկե մեդալով), 1980 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը (կարմիր դիպլոմով): Կլինիկական օրդինատուրա է անցել Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնում` վիրաբուժություն մասնագիտությամբ: 1982 թվականից աշխատում է Ալեքսանդր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի անոթային վիրաբուժության բաժանմունքում: 1997 թվականից Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի սիրտ-անոթային բաժանմունքի ղեկավարն է, հետագայում նաև` «Վլ. Ավագյանի անվան» և «Աստղիկ» բժշկական կենտրոնների անոթային վիրաբուժության բաժանմունքների ղեկավարը, ՀՀ ԱՆ գլխավոր անոթային վիրաբույժ, 1999 թվականից միաժամանակ դասավանդում է Առողջապահության ազգային ինստիտուտումնեղ վիրաբուժական մասնագիտությունների, 2001 թվականից՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անոթային վիրաբուժության ամբիոններում:

Տիգրան Սուլթանյանը Լազերային և անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրենն է: Առաջինը հանրապետության կլինիկայում է ներդրվել երակների լազերային վիրահատությունը, առաջին անգամ Հայաստանում ներդրել է բրախիոցեֆալ և վիսցերալ զարկերակների վիրահատությունների մեծ մասը՝ բազմահարկ ռեկոնստրուկցիաներով, կավա-ֆիլտրի տեղադրմամբ և այլն:

Աշխատանքները վերաբերում են տարածուն աթերոսկլերոզի վիրաբուժության, երակային համակարգի հիվանդությունների դեպքում պլաստիկ միջամտությունների, երակային թրոմբոէմբոլիաների կանխարգելման և բուժման խնդիրներին:

Գիտական գործունեություն

Մասնագիտական աշխատանքին զուգահեռ զբաղվել է գիտական գործունեությամբ: 1987 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (ղեկավար` պրոֆ. Ա. Ա. Մկրտչյան, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն): 1993-1997 թվականներին գիտական գործունեությունը շարունակել է Մոսկվայի վիրաբուժության գիտական կենտրոնում՝ Ռուսաստանի սիրտ-անոթային վիրաբույժ Յու. Վ. Բելովի ղեկավարությամբ պաշտպանել ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Անդամակցություն

  • Հայաստանի անոթային վիրաբույժների ընկերության նախագահ
  • Ռուսաստանի սիրտանոթային վիրաբույժների ընկերության անդամ (1998)
  • Եվրոպական անոթային վիրաբույժների ասոցիացիայի անդամ (ESVS)
  • Երակաբանների եվրոպական ընկերության անդամ (2004)

Գրականություն

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7

Ծանոթագրություններ

  1. User Super։ «Լազերային և անոթային վիրաբուժության կլինիկա»։ www.vlavagyan.am (hy-am)։ Վերցված է 2019-03-27 
  2. «Տիգրան Սուլթանյան»։ www.med-practic.com։ Վերցված է 2019-03-27 
  3. «Տիգրան Լևի Սուլթանյան»։ doctor911.am։ Վերցված է 2019-03-27 
  4. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 506:

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 21 Feb 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Tigran Sultanyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Tigran Sultanyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes