peoplepill id: tigran-adamyan
TA
Armenia
1 views today
1 views this week
Tigran Adamyan
Armenian cellist

Tigran Adamyan

The basics

Quick Facts

Intro
Armenian cellist
Work field
Gender
Male
Place of birth
Gyumri
Age
85 years
The details (from wikipedia)

Biography

Տիգրան Իշխանի Ադամյան (նոյեմբերի 8, 1938({{padleft:1938|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:8|2|0}}), Գյումրի, Շիրակի մարզ, Հայաստան), հայ թավջութակահար, Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ:

Ծնողները

Հայրը՝ Իշխան Մուրադյանը եղել է 1918 թվականին Հայաստանի թուրքահպատակ հատվածից Գյումրի փախած գաղթական մոր զավակ: Կարսի մարզի Ուզունքիլիսա գյուղում թուրքերը կոտորում են տղամարդկանց, այդ թվում Իշխանի 22-ամյա հորը՝ Ծառուկին, իսկ մայրը՝ Հռիփսիմեն, երկու որդիների՝ չորս տարեկան Աղասիի և երկու տարեկան Իշխանի հետ փախչում է Գյումրի: Գյումրիում Հռիփսիմեն սկսում է հարուստ ընտանիքների համար լվացարարություն անել և վաստակած չնչին գումարով հոգալ երկու որդիների կարիքները: Մեկ օր էլ վերադառնալով տուն, տեսնում է, որ փոքր տղան՝ Իշխանը չկա: Չորսամյա Աղասիի թոթովանքից մի կերպ իմանում է, որ մի կին եկել, եղբորը տարել է, երբ իրենք միասին խաղալիս են եղել դրսում: Երկար հարցուփորձերից հետո իմանում է, որ Իշխանին տարել է քաղաքի Սլաբոդկա թաղամասում բնակվող Տիգրան Ադամովի կինը՝ Հայաստանը: Հռիփսիմեն գտնում է նրանց տունը և մտնելով պահանջում իր որդուն: Սակայն Հայաստանը սկսում է համոզել, ասելով. «Դու երկու երեխայի հոգսը քաշել չես կարող, թող այս մեկը մեզ մնա, մենք զավակ չունենք, մեր երեխայի պես կպահենք, իսկ դու էլ մյուս որդուդ ավելի հեշտ կմեծացնես»: Երկար համոզելուց հետո Հռիփսիմեն ի վերջո տեղի է տալիս և արցունքն աչքերին հեռանում: Ադամով Տիգրանն իր որդեգրյալին տալիս է իր ազգանունը և նոր անուն, և Իշխան Մուրադյանը դառնում է Օսիկ (Հովսեփ) Ադամյան:

Գործունեությունը

Տիգրան Ադամյանը ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի) 1938 թվականի նոյեմբերի 8-ին զինվորական երաժիշտ Օսիկ (Հովսեփ) Ադամյանի ընտանիքում: Սամվել Ադամյանի ավագ եղբայրը: Հաճախել է տեղի թիվ 1 հանրակրթական դպրոց, որին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի թավջութակի բաժնում, ապա երաժշտական կրթությունը շարունակել է երաժշտական ուսումնարանում: Ավարտելուց հետո դասավանդել է Սպիտակի երաժշտական դպրոցում: 1960-65 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ ստանալով թավջութակի դասատուի և նվագախմբի մենակատար որակավորում: 14 տարի աշխատել է Լենինականի Նիկողայոս Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, որից հետո մեկ տարի (1971-1972 թթ.) եղել է նույն դպրոցի տնօրենը: 1972-1975 թթ. եղել է Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօերնը, իսկ 1976-1988 թթ.՝ Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի հիմնադիր տնօրենը: 1972 և 1973 թվականներին համերգային շրջագայությամբ Հայաստան է գալիս Մստիսլավ Ռոստրոպովիչը՝ այցելելով Լենինական (Գյումրի) և Կիրովական (Վանաձոր) քաղաքները: Որպես երաժշտական ուսումնարանի տնօրեն, Տիգրան Ադամյանը հանդիպում է մեծանուն թավջութակահարին, ծանոթություն և մտերմություն հաստատում նրա հետ: Գյումրեցի թավջութակահարը մեծ հուզումով առաջարկում է Ռոստրոպովիչին՝ վարպետության որոշ դասեր տալ իրեն՝ Լենինականում եղած ընթացքում: «Երբ գործիքս ձեռքս վերցրի և նստեցի նրա առջև, հուզմունքից ձեռքերս դողում էին, - հիշում է Տիգրան Ադամյանը, - դա տեսնելով նա ժպտաց և ասաց, որ նույն հուզմունքն ի՛նքն է ապրել, երբ Իսպանիայում հանդիպել է Պաբլո Կասալսին և նրանից վարպետության դասեր քաղել: Ուժերս հավաքելով նվագեցի Պյոտր Չայկովսկու Ռափսոդիան՝ թավջութակի համար: Ընթացքում մեկ-երկու անգամ ընդհատեց, ցուցումներ տվեց,իսկ վերջում ասաց, որ լավ ուսուցիչ եմ ունեցել և առաջարկեց կարիերաս շարունակեմ Մոսկվայում՝ առավել առաջ գնալու համար: Բայց կյանքն այլ ուղղությամբ ընթացավ, և չկարողացա նրա առաջարկին հետևել»:
Դրանից հետո հանդիպումներ է ունեցել այնպիսի մեծ երաժիշտների հետ, ինչպիսիք են թավջութակահար Դանիել Շաֆրանը, ջութակահարներ Լեոնիդ Կոգանը և Էդվարդ Գրաչը, դաշնակահար Յակով Ֆլիերը և երգչուհի Զարուհի Դոլուխանյանը:
Մեծ համերգներով հաճախ ելույթներ է ունեցել վաստակաշատ մանկավարժ-դաշնակահարուհիներ Դելլի Մելիքյանի, Մարիամ Մխիթարյանի հետ: Որպես մենակատար հանդես է եկել Լենինականի պետական կամերային նվագախմբի հետ (դիրիժորներ՝ Գրիգոր Դանիելյան (Դանիել Երաժիշտ), Սերգեյ Մացոյան, Սամվել Ադամյան, Ռոբերտ Մլքեյան):
Տարբեր նվագախմբերի կազմում եղել է Ֆրանսիայում (դիրիժոր՝ Ջիվան Խաչատրյան), Լիբանանում, Կիպրոսում, ՌԴ-ում, Թուրքիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում (դիրիժոր՝ Սեպուհ Աբգարյան), Էստոնիայում (ղեկավար՝ Էդվարդ Եսաջանյան), Վրաստանում, ինչպես նաև ՀՀ տարբեր քաղաքներում:
Բազմիցս ելույթներ է ունեցել զորամասերում, գրական-երաժշտական երեկոներին, հանդես է եկել կամերային երաժշտության ժանրում (կվարտետ, տրիո): 55 տարի աշխատել է Գյումրիի տարբեր երաժշտական հաստատություններում: Այդ տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ շնորհալի աշակերտներ, որոնցից Հրաչյա Վարդանյանը 1969 թվականին Կոմիտասի 100-ամյակին նվիրված հանրապետական փառատոնին նվաճել է առաջին մրցանակը: Նրա նախկին շրջանավարտներն այժմ աշխատում են աշխարհի տարբեր երկրներում՝ որպես դասատուներ և նվագախմբի երաժիշտներ:

Աղբյուրներ

  • Գ. Վարդանյան, «Գյումրի», գիրք առաջին, Երևան, 2006 թ., էջ 556-557:
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Tigran Adamyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Tigran Adamyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes