peoplepill id: tevan-khachyan
TK
Armenia
1 views today
1 views this week
Tevan Khachyan
Armenian poet

Tevan Khachyan

The basics

Quick Facts

Intro
Armenian poet
was
Work field
Gender
Male
Birth
Death
1944 (aged 33 years)
Age
33 years
The details (from wikipedia)

Biography

Թևան Կարապետի Խաչյան, Խաչատրյան (1911 - 1944), հայ բանաստեղծ:

Կենսագրություն

Ծնվել է 1911 թվականի մայիսի 15-ին, Նախիջևանի Ազնաբերդ (Ըզնաբերդ) գյուղում: Ութամյա կրթությունը ստացել է ծննդավայրի դպրոցում, ապա ավարտել Նախիջևանի Աստապատ գյուղի միջնակարգ դպրոցը: 1932 թվականին մեկնում է Բաքու, երկու տարի աշխատում տեղի նավթարդյունաբերական կոմբինատում: 1933 թվականին ընդունվում ԽՍՀՄ գրողների միության շարքերը: 1934 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որը բարձր առաջադիմությամբ ավարտելով 1938 թվականին, նույն տարում ընդունվում է համալսարանի ասպիրանտուրայի գրականագիտության բաժինը, միաժամանակ աշխատանքի անցնում «Ավանգարդ» թերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար:Համալսարանում ուսանելու տարիներին եղել է բանասիրական ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության քարտուղարը: 1939 թվականի աշնանը զորակոչվում է Խորհրդային բանակ: 1941 թվականին, երբ արդեն պետք է զորացրվեր,սկսվում է երկրորդ աշխարհամարտը, և հայրենիքի պաշտպանությանը առաջինը զինվորագրվածների շարքերին միացած մարտիկ-մտավորականը պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցում է ֆաշիզմի դեմ մղվող թեժ մարտերին: Զոհվել է 1944 թվականին՝ Ուկրաինայի ազատագրման համար մղվող մարտերից մեկում:

Երկեր

  • «Առօրյան» բանաստեղծությունների ժողովածու, Երևան, 1938
  • «Ցայգածաղիկ» (կազմեց և հրատ. պատրաստեց Արտակ Վարդանյանը), Երևան, 2001

Ծանոթագրություններ

  1. Ա․ Ա․ Այվազյան,ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 260 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։

Գրականություն

  • «Ցայգածաղիկ» (կազմեց և հրատ. պատրաստեց Արտակ Վարդանյանը), Երևան, 2001
The contents of this page are sourced from Wikipedia article on 03 Jan 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Tevan Khachyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Tevan Khachyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes