peoplepill id: tamara-sargsyan
TS
Armenia
1 views today
1 views this week
Tamara Sargsyan
Armenian genetic. Doctor of Biological Sciences, Professor

Tamara Sargsyan

The basics

Quick Facts

Intro
Armenian genetic. Doctor of Biological Sciences, Professor
Gender
Female
Place of birth
Moscow
Age
73 years
Family
Father:
Fadey Sargsyan
The details (from wikipedia)

Biography

Թամարա Ֆադեի Սարգսյան (փետրվարի 5, 1951({{padleft:1951|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:5|2|0}}), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ գենետիկ: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2000):

Ֆադեյ Սարգսյանի դուստրը:

Կենսագրություն

Թամարա Սարգսյանը ծնվել է 1951 թվականին Մոսկվայում, գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ Ֆադեյ Սարգսյանի ընտանիքում: 1972 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1972 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում, պրոֆեսոր՝ 2000 թվականից: 1998 թվականից ՀՀ ԳԱԱ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի պրոֆեսոր, 2004 թվականից մոլեկուլյար բժշկության դասընթացի վարիչ: 2004-2008 թվականներին եղել է Եվրոպական միության (Ստրասբուրգ) Գենետիկ թեստավորման փորձագետ, 2009 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ Եվրոպական միության առողջապահության հանձնաժողովի փորձագետ:

Գիտական գործունեություն

Աշխատանքները վերաբերում են ժառանգական հիվանդություններով պայմանավորված գենային և քրոմոսոմային մուտացիաների որոշմանը, որոնք նպաստում են մոլեկուլային և քրոմոսոմային մակարդակով ժառանգական, սրտային, վարակիչ և այլ հիվանդությունների վաղաժամ ախտորոշմանը, ՀՀ-ում բժշկական գենետիկայի և մոլեկուլային ախտորոշման զարգացմանը։

Փոխանակման ծրագրերով որպես հրավիրյալ մասնագետ հանդես է եկել մի շարք առաջատար համալսարաններում (Բրատիսլավայի, Բուդապեշտի, Փարիզի, Բոլոնյայի, Չիկագոյի համալսարաններ, Հարվարդի հանրային առողջապահության դպրոց), առողջապահական կենտրոններում, որտեղ hանդես է եկել գիտական զեկույցներով:

Անդամակցություն

  • Ցիտոգենետիկների եվրոպական ասոցիացիայի անդամ (ECA), 2000
  • Մարդու գենետիկայի եվրոպական միության անդամ (ESHG), 2000
  • "Clinical and Experimental Rheumatology" ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, 2002
  • Եվրոպական կենսաքիմիական միության ֆեդերացիայի անդամ (FEBS), 2005
  • Բժշկական գենետիկների հայկական ասոցիացիայի նախագահ, 2005
  • Համակարգային աուտոբորբոքային հիվանդությունների միջազգայիմ միության անդամ (ISSAID), 2005
  • Քաղցկեղի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի անդամ, 2008

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Tamara Sargsyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Tamara Sargsyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes