peoplepill id: tamar-hovhannisyan-1
TH
Armenia
1 views today
1 views this week
Tamar Hovhannisyan
Armenian musicologist, pianist

Tamar Hovhannisyan

The basics

Quick Facts

Intro
Armenian musicologist, pianist
A.K.A.
Թամար Ստեփանի Հովհաննիսյան
Work field
Gender
Female
Place of birth
Yerevan
Age
76 years
The details (from wikipedia)

Biography

Թամար Ստեփանի Հովհաննիսյան (ապրիլի 14, 1948({{padleft:1948|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:14|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, դաշնակահարուհի: Արվեստագիտության թեկնածու (1987): Հայաստանի կոմպոզիտորների միության (1991), Հայաստանի ժուռնալիստների միության (1994) անդամ:

Կենսագրություն

Թամար Հովհաննիսյանը ծնվել է 1948 թվականին Երևանում: 1966 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտացված դպրոցը: 1966-1971 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, 1985-1987 թվականներին՝ Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դիսերտանտուրայի երաժշտագիտության բաժնում:

1976-1982 թվականներին եղել է «Հայհամերգ» միավորման մենակատար, 1982-1988 և 1992-1993 թվականներին՝ Հայաստանի Հեռուստատեսության և Ռադիոկոմիտեի երաժշտական խմբագրության ավագ խմբագիր, 1988-1992 թվականներին՝ Հայաստանի Հանրագիտարանի գլխավոր խմբագրության արվեստի բաժնի ավագ գիտաշխատող և երաժշտության բաժնի վարիչ: 1990-ական թվականներին աշխատել է ԱՕԿՍ-ում, եղել է երաժշտական միջոցառումների կազմակերպիչ և բանախոս, 1993-1995 թվականներին՝ «Առագաստ» թերթի մշակույթի բաժնի վարիչ, 1996-1998 թվականներին` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական հարցերով խորհրդատու, 1997-2000 թվականներին՝ «Ազգ» օրաթերթի մշակույթի բաժնի վարիչ, 1995-2007 թվականներին՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դաշնակահար։

2004 թվականից Բեյրութի «Ազդակ» օրաթերթի մշակույթի բնագավառի Հայաստանի ներկայացուցիչն է: 2009-2011 թվականներին եղել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մշակութային միջոցառումների կազմակերպիչ և վարող:

Աշխատությունները վերաբերում են հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստների խնդիրներին:

Հեղինակ է գրքերի, հոդվածների, հաղորդումների: Հանդես է գալիս նաև որպես լրագրող, բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ:

Երկեր

  • Սիրիր այս օրը, Երևան, 1979:
  • «Թիֆլիսի «Հայարտան» դերը հայ երաժշտական արվեստի զարգացման գործընթացում 1920-ական թթ.», «Սաբչոտա խելովնեբա», Թբիլիսի 1987:
  • «Հարություն Դելլալյանի կյանքը և ստեղծագործությունը», «Մակու», Երևան, 1992:
  • «Արաքս Մանսուրյան», «Մակու», Երևան, 1993:
  • «Սիրո առեղծվածը կամ էջեր կոմպոզիտորի կյանքից» «Համալսարան», Երևան, 1999:
  • «Դիրիժորը», «Զանգակ-97», Երևան, 2003:
  • «Կոմպոզիտոր Վլադիլեն Բալյան», «Աստղիկ-գրատուն», Երևան, 2003:
  • «Երաժշտի ժամանակը», «Զանգակ»-97, Երևան, 2003:
  • Վիկտոր Խաչատրյանի արվեստը, Երևան, 2004:
  • Կյանք ստի և սիրո մեջ, Երևան, 2005:
  • Հայրենի գրականության արահետներով, Երևան, 2005:
  • Կյանքիս խճանկարը, Երևան, 2011:

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Tamar Hovhannisyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Tamar Hovhannisyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes