Quantcast
Tagouhi Shahnazaryan: Armenian pianist (1887 - 1982) | Biography, Facts, Information, Career, Wiki, Life
peoplepill id: tagouhi-shahnazaryan
TS
1 views today
1 views this week
Tagouhi Shahnazaryan
Armenian pianist

Tagouhi Shahnazaryan

Tagouhi Shahnazaryan
The basics

Quick Facts

Intro Armenian pianist
Was Musician Pianist
From Armenia
Field Music
Gender female
Birth 28 October 1887
Death 10 June 1982 (aged 94 years)
Family
Spouse: Gostan Zarian
The details (from wikipedia)

Biography

Թագուհի Շահնազարյան (Թագուհի Շահնազարյան-Զարյան, հոկտեմբերի 28, 1887({{padleft:1887|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:28|2|0}}) - հունիսի 10, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:10|2|0}})), դաշնակահար։

Կենսագրություն

Թագուհի Շահնազարյանը ծնվել է Կոստանդնուպոլսում, Կոստանդնուպոլսի «Հայրենիք» օրաթերթի հիմնադիր, մտավորական և հանրային գործիչ Հովհաննես Շահնազարի ողբոր ընտանիքում։ Սովորել է Վենետիկի Բենեդետտո Մարչելլո երաժշտանոցում։ Վենետիկ գնալիս, «Մոնտենեգրո» նավում, ծանոթացել է Կոստան Զարյանի հետ, և նրանք ամուսնացել են։ Նրանց համատեղ կյանքը տևել է մինչև 1929 թվականը։ Կոստան Զարյանը հեռացել է կնոջից և ամուսնացել ամերիկացի նկարչուհի Ֆրանսիս Բրուքսի (1901-1963) հետ։

Վերադառնալով Կ.Պոլիս՝ դասավանդել է ամերիկյան քոլեջում, հանդես եկել համերգներով։ 1916-1921 թվականներին բնակվել է Իտալիայում: 1922 թվականին ընտանիքի հետ հաստատվել է Հայաստանում: Երևանի պետական կոնսերվատորիայում դասավանդել է դաշնամուր, հարմոնիա և երաժշտության տեսություն։ Հանդես է եկել նաև մենահամերգներով։ 1924 թվականին վերադարձել է Եվրոպա, ունեցել համերգներ։ Կյանքի վերջին տարիներին Թագուհի Զարյանը մանրամասն գրի է առել Կոստան Զարյանի և իր համատեղ կյանքի հանգամանալից պատմությունը, ինչպես նաև գրողի կյանքի 1930 թվականից հետո ընկած ժամանակի դեպքերն ու իրադարձությունները։ 1936 թվականին հաստատվել է Հռոմում, որտեղ էլ մահացել է:

Ընտանիք

  • Ամուսին՝ Կոստան Զարյան
  • Որդիներ՝ Վահե, Արմեն Զարյաններ
  • Դուստր՝ Նվարդ Զարյան

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Sections Tagouhi Shahnazaryan

arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes