peoplepill id: stepan-avanesov
SA
Azerbaijan
1 views today
3 views this week
Stepan Avanesov
Azerbaijani historian

Stepan Avanesov

The basics

Quick Facts

Intro
Azerbaijani historian
Work field
Place of birth
Parağa, Azerbaijan
Age
43 years
The details (from wikipedia)

Biography

Ստեփան Սիմոնի Ավանեսով (սեպտեմբերի 20, 1921(1921-09-20), Փառակա, Օրդուբադի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - հոկտեմբերի 16, 1964(1964-10-16)), հայ պատմաբան, թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու: ԽՄԿԿ անդամ՝ 1944 թվականից:

Կենսագրություն

Ծնվել է 1921 թվականի սեպտեմբերի 20-ին Նախիջևանի Փառակա գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1941 թվականին մեկնում է խորհրդային բանակ, ուր ծառայում է մինչև 1945 թվականի վերջերը: Զորացրվելով բանակից՝ ընդունվում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն ավարտում է 1950 թվականին: 1950-1952 թվականներին աշխատանքի է անցնում ՀԿԿ Կենտկոմում նախ որպես դասախուս, այնուհետև կուլտուր-լուսավորական հիմնարկների բաժնի վարիչ: 1955 թվականին ավարտում է ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիան և պաշտպանում թեկնածուական ատենախոսությունը: Այնուհետև բաժնի վարիչ է աշխատել «Կոմունիստ» թերթում: 1957 թվականից սկսում է աշխատել ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում, ապա արևելագիության բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող:

Գրել է «Թուրքիան հյուսիս-ատլանտյան պակտի սիստեմում 1951-54 թթ.», «Ազգային փոքրամասնությունների վիճակը Թուրքիայում», «Թուրքական կառավարության արտաքին քաղաքականության պրոամերիկյան կողմնորոշումը 1950-60 թթ.», ինչպես նաև Մերձավոր և Միջին արևելքին նվիրված բազմաթիվ հոդվածներ:

Ծանոթագրություններ

  1. Երեկոյան Երևան, 1964, թիվ 251:
The contents of this page are sourced from Wikipedia article on 20 Feb 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Stepan Avanesov is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Stepan Avanesov
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes