Quick Facts
Intro | Pathologist-physiologist |
Is | Pathologist Biologist Scientist Physiologist |
From | Russia Armenia |
Field | Biology Science |
Gender | male |
Birth | 1 April 1929, Yerevan, Armenia |
Age | 94 years |
Star sign | Aries |
Biography
Սահակ Հայրիկի Խաչատրյան (ապրիլի 1, 1929(1929-04-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ախտաբան-ֆիզիոլոգ: Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1990): ՀՀ ԲԳԱ փոխնախագահ (1995 թվականից): Հայկական բժշկական ինստիտուտի պաթոֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ (2004-2016): Առաջին անգամ իր մեթոդը (ինսուլինը գլյուկոզայի հետ միասին) կիրառվել է հետռեանիմացիոն թերապիայում:
Կենսագրություն
Սահակ Խաչատրյանը ծնվել է 1929 թվականի ապրիլի 1-ին, Երևանում: 1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1954 թվականից աշխատում է նույն ինստիտուտի (1995 թվականից՝ ԵՊԲՀ) ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնում (1970-1994 թվականներին՝ վարիչ):
ՀՀ ախտաբան-ֆիզիոլոգների գիտական ընկերության նախագահ (1970 թվականից), ՀՀ առողջապահության նախարարության գիտության գլխավոր վարչության պետական և բժշկական գիտության խորհրդի նախագահ (1989-1994):
Աշխատանքները վերաբերում են օրգանիզմի մահացման և վերակենդանացման հարցերին: Ուսումնասիրել է բարձր մթնոլորտային ճնշման (նաև՝ երկարատև) համախտանիշի ազդեցությունն օրգանիզմի վրա: Հեղինակ է «Պաթոլոգիական ֆիզիոլոգիա» (2003) դասագրքի:
Անդամակցություն
- Ախտաբան-ֆիզիոլոգների միջազգային ընկերակցության նախագահության անդամ (1998 թվականից):
Պարգևներ
- Յան Պուրկինեի (1972), Հ. Սելյեի (1976), Ի. Ջանելիձեի (1985) մեդալներ:
- ԱՄՆ կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1997):
Երկեր
- Պաթոլոգիական ֆիզիոլոգիան Հայաստանում: Պատմական ակնարկ: Երևան: ՎՄՎ-Պրինտ, 2009:
- Կլինիկական պաթոֆիզիոլոգիա : Դասագիրք: Երեւան: Հեղ. հրատ., 2007:
- Մահը և օրգանիզմի վերակենդանացումը: Երևան: Հայպետհրատ, 1963:
Ծանոթագրություններ
- ↑ «Մեր երախտավորները | ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» (hy-AM)։ Վերցված է 2019-07-09
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ Խաչատրյան Սահակ Հայրիկի (2007)։ Կլինիկական պաթոֆիզիոլոգիա ։: Դասագիրք։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Երեւան ։: Հեղ. հրատ։ ISBN 9789993047087
- ↑ Սարգսյան Ասատուր Աղայի, Խաչատրյան Սահակ Հայրիկի (1963)։ Մահը և օրգանիզմի վերակենդանացումը։ Առողջապահության մինիստրություն Սանլուստուն ՀՍՍՌ։ Երևան: Հայպետհրատ
