Quick Facts
Intro | Armenian singer | ||
Is | Singer Translator | ||
From | Russia Armenia | ||
Field | Music | ||
Gender | female | ||
Birth | 2 August 1982, Khndzoresk, Armenia | ||
Age | 39 years | ||
Star sign | Leo | ||
Education |
|
Biography
Արփինե Գագիկի Շահնուբարյան (օգոստոսի 2, 1982(1982-08-02), Խնձորեսկ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թարգմանչուհի, երգչուհի, առավել հայտնի է Արփի և R.P բեմական անվամբ։
Կենսագրություն
Արփինե Շահնուբարյանը ծնվել է 1982 թվական օգոստոսի 2-ին, ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում: Ավարտել է յոթնամյա երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, իսկ հետո ուսանել է Երևանի պետական համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետի թարգմանչական բաժնում։ Հայաստանում, Էստոնիայում, Գերմանիայում, Ռուսաստանում և այլ երկրներում դարձել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր։ 2004 թվականից որպես թարգմանիչ աշխատել է հայկական տարբեր հեռուստաընկերություններում և ամսագրերում։ 2007 թվականին Արփին թողարկել է «Կապույտ թռչուն» իր առաջին հիթը և արժանացել «Տարվա հայտնություն» անվանակարգին։ 2011 թվականին, որպես բեք-վոկալ մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։ 2008 թվականից հանդես է գալիս «Հայվեյ» խմբի կազմում, որի հետ մասնակցել է մի շարք երաժշտական փառատոների, ելույթ ունեցել բազմաթիվ համերգային ծրագրերում:
Ընտանիք
Արփին ամուսնացած է թմբկահար Ալբերտ Հովհաննիսյանի հետ, ամուսիններն ունեն երկու երեխա՝ աղջիկ և տղա։
Ծանոթագրություններ
- ↑ Mediamax։ «Արփիի գանձերը եւ ուրախության արցունքները»։ Bravo.am (ամհարերեն)։ Վերցված է 2019-10-14
- ↑ խոսնակ Մամուլի։ «R.P. «ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ»»։ Մամուլի խոսնակ - Անկախ հրապարակումների հարթակ (հայերեն)։ Վերցված է 2019-10-14 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ «Ծնվել է Արփիի երկրորդ երեխան. ծնողները նրան խորհրդանշական անուն են տվել»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2019-10-14 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
Արտաքին հղումներ
