Quantcast
peoplepill id: orlin-vasilev
OV
1 views today
1 views this week
Orlin Vasilev

Orlin Vasilev

Bulgarian writer
Orlin Vasilev
The basics

Quick Facts

Intro Bulgarian writer
Was Writer
From Bulgaria
Type Literature
Gender male
Birth 20 November 1904
Death 2 April 1977, Sofia, Sofia Capital Municipality, Sofia City Province, Bulgaria (aged 72 years)
Family
Children: Orlin Orlinov
Peoplepill ID orlin-vasilev
The details (from wikipedia)

Biography

Օռլին Վասիլև (բուլղար․՝ Орлин Василев, նոյեմբերի 20, 1904, Q1079580? - ապրիլի 2, 1977, Սոֆիա) բուլղարացի գրող: Բուլղարիայի կոմունիստական կուսակցության գործիչ։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր։ Եղել է Բուլղարիայի ազգային գրադարանի տնօրեն։

Կենսագրություն

Օռլին Վասիլևը ծնվել է 1904 թվականին ուսուցչի ընտանիքում։ Հայրը եղել է բուլղարերենի ուսուցիչ և Բյալա Սլատինայի գիմնազիայի տնօրեն։ Գիմնազիայում սովորելու տարիներին Օռլին Վասիլևը դարձել է կոմունիստական խմբակի անդամ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել 1923 թվականի սեպտեմբերյան ապստամբությանը։ 1924 թվականին անցնում է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության շարքերը և ֆաշիստական կառավարության կողմից ենթարկվում ճնշումների։ 1933-1934 թվականներին խմբագրել է «Աշխարհ» թերթը, որն արգելվել է թագավորական գրաքննության կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Օռլին Վասիլևը եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության ընդհատակյա օրգան «Պատրիոտ»-ի խմբագիրներից մեկը։ Աշխատել է նաև մի շարք առաջադիմական թերթերում։ 1944 թվականի սեպտեմբերյան հեղաշրջման օրերին եղել է նրա եռանդուն կազմակերպիչներից մեկը:

Գրական գործունեություն

Գրական գործունեությունը սկսել է1927 թվականից։

Պատմվածքներ

  • «Հասարակ հոգիներ», 1930
  • «Դառը հաց», 1937
  • «Կյանք և եղելություն», 1944
  • «Նապաստակի ձագը»

Վեպեր

  • «Հաստատում», 1932
  • «Բոցեղեն օղակ», 1936
  • «Ատամ ընդ ատաման», 1944

Դրամաներ

  • «Տագնապ», 1948
  • «Սեր», 1952
  • «Երջանկություն»

Ընտանիք

Ամուսնացել է Կունկայի հետ։ Ունեցել են երկու երեխա՝ Օռլինը և Մարիան։ Որդին՝ Օռլին Օռլինովը, եղել է գրող, սցենարիստ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
comments so far.
Comments
From our partners
Sponsored
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes