Quantcast
OG
Russia
39 views this week
Oganes Georgiyan

Oganes Georgiyan

Russian tenor
The basics
Quick Facts
Intro Russian tenor
Countries Russia
Occupations Singer
A.K.A. Hovhannes Georgiyan
Gender male
Birth February 9, 1967 (Luhansk)
Death December 25, 2016 (Sochi)
The details
Biography

Հովհաննես Գեորգիյան (ռուսական հնչողությամբ՝ Օգանես Գեորգիյան, ռուս.՝ Оганес Георгиян, փետրվարի 9, 1967, Լուգանսկ - դեկտեմբերի 25, 2016, Սոչի), հայազգի ռուսաստանաբնակ երգիչ (տենոր)։ Զոհվել է Սոչիի մոտակայքում 2016 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած Տու-154 ինքնաթիռի ավիավթարի ժամանակ։

Կենսագրություն

Հովհաննես Գեորգիյանը ծնվել է 1967 թվականին Լուգանսկում (այն ժամանակ՝ Վորոշիլովգրադ)։ Առաջին կրթությամբ ճարտարագետ-մեխանիկ էր։ 1991-1994 թվականներին սովորել է Դոնեցկի Ս․ Պրոկոֆևի անվան պետական երաժշտական ակադեմիայում։ 1998 թվականին ավարտել է Ուկրաինայի երաժշտության ազգային ակադեմիայի (Կիև) վոկալի բաժինը (ղեկավար՝ Կոնստանտին Օգնեվոյ)։

1998-1999 թվականներին Հովհաննես Գեորգիյանը խաղացել է Մոսկվայի Եվգենի Կոլոբովի անվան «Նոր օպերա» թատրոնում։ 1999 թվականին դարձել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան Ակադեմիկական Երաժշտական թատրոնի մենակատար։ Խաղացել է «Բոհեմ», «Վերտեր», «Սիրո խմիչք», «Այսպես են վարվում բոլոր կանայք կամ Սիրահարների դպրոց», «Լյուչիա դի Լամերմուր», «Հոֆմանի հեքիաթներ», «Դեմոն» ներկայացումներում։

Խաղացել է նաև Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։ Հիշվող դերակատարումներ է ունեցել Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին», Սերգեյ Պրոկոֆևի «Սեր առ երեք նարինջները» ներկայացումներում։ Համագործակցել է Մոսկվայի «Արբատ օպերա» թատրոնի հետ։

Վերջին տարիներին Գեորգիյանը ելույթ է ունեցել «Օպերայի ուրվականը» մյուզիքլում։ Շրջագայել և ելույթներ է ունեցել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում։ Օպերայի սիրահարները նրան «ռուսական Պավարոտտի» են անվանել։

Հանդես է եկել Ռուսական բանակի Ա. Վ. Ալեքսանդրովի անվան երգի ու պարի համույթում, որի կազմում 2016 թվականի դեկտեմբերի 25-ին մեկնել է Սիրիա՝ ռուսական զինվորների Նոր տարին համերգով շնորհավորելու։ Ճանապարհին զոհվել է ավիավթարի պատճառով։

Մրցանակներ

  • Դավիդ Անգուլաձեի անվան տենորների միջազգային մրցույթի մրցանակակիր (Բաթում, Վրաստան, 1995).
  • Երիտասարդ վոկալիստների միջազգային մրցույթի դափնեկիր (Բռնո, Չեխիա)

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
comments so far.
Comments
Կենսագրություն Մրցանակներ Ծանոթագրություններ
arrow-left arrow-right arrow-up arrow-down instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube stumbleupon comments comments pandora gplay iheart tunein pandora gplay iheart tunein itunes