Quantcast
peoplepill id: nelly-duryan
ND
4 views today
6 views this week
Nelly Duryan
Ոստիկանության գնդապետ

Nelly Duryan

Nelly Duryan
The basics

Quick Facts

Intro Ոստիկանության գնդապետ
A.K.A. Նելլի Կառլոսի Դուրյան
From Armenia
Gender female
Birth 8 June 1959, Yerevan
Age 63 years
The details (from wikipedia)

Biography

Նելլի Կառլոսի Դուրյան (հունիսի 8, 1959({{padleft:1959|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:8|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ, երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի անդամ:

Գործունեություն

Նելլի Դուրյանը ծնվել է 1959 թվականին Երևանում: Ավարտել է անգլիական թեքումով թիվ 114 դպրոցը և որպես շարքային ոստիկան անմիջապես անցել ծառայության ոստիկանության համակարգում: Մայրը աշխատել է կադրերի վարչությունում, իսկ հայրը՝ Ազգային անվտանգությունում: Նելլի Դուրյանն աշխատանքի հետ զուգահեռ սովորել է Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցում և ստացել լեյտենանտի կոչում: Քննչական դպրոցն ավարտելուց հետո աշխատել է տարբեր պաշտոններում: 1996 թվականին նշանակվել է քրեական հետախուզություն անչափահասների գործերով բաժանմունքի պետ: 2006 թվականից Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամ է, IVLP ծրագրի շրջանավարտ:

Ընտանիք

  • Որդին՝ Մարատ Պետրոսյանը մասնագիտությամբ իրավաբան է, աշխատում է որպես քննիչ:
  • Դուստրը՝ Մարիա Պետրոսյանը մասնագիտությամբ իրավաբան է:

Պարգևներ

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, ՀՀ նախագահի կողմից:
  • ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ:
  • Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ:

Աշխատություններ

  • «Ձեռնարկ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով աշխատակիցների համար»,
  • Երեխաների պաշտպանություն» ուսումնական ձեռնարկ մասնագետների համար,
  • «Վերականգնողական արդարադատությունն ու համայնքային վերականգնողական կենտրոնները Հայաստանում»՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատող կազմակերպությունների և անհատների համար:

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Sections Nelly Duryan

arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes