peoplepill id: nadezhda-davyan
ND
Armenia
1 views today
1 views this week
Nadezhda Davyan
Armenian ballet dancer, choreographer

Nadezhda Davyan

The basics

Quick Facts

Intro
Armenian ballet dancer, choreographer
Work field
Gender
Female
Place of birth
Moscow
Age
72 years
Family
Spouse:
Vilen Galstyan
The details (from wikipedia)

Biography

Նադեժդա Դավթյան (նոյեմբերի 8, 1951({{padleft:1951|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:8|2|0}}), Մոսկվա, ԽՍՀՄ), բալետի հայ արտիստ, պարուսույց: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1978):

Պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի կինը:

Կենսագրություն

Նադեժդա Դավթյանը ծնվել է 1951 թվականին Մոսկվայում: 1968 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, աշակերտել է Սանկտ Պետերբուրգից ժամանած Դինա Գացինային: 1968 թվականից աշխատում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` նախ որպես բալետի արտիստ, 1989 թվականից՝ փորձավար: 1987-1989 թվականներին աշխատել է Մոնտեվիդեոյի պետական բալետում, եղել է մենապարուհի և փորձավար: 1998-1999 թվականներին դասավանդել է Սեուլի արվեստի պետական համալսարանում և ստացել համալսարանի պրոֆեսորի կոչում:

Հյուրախաղերով եղել է Իսպանիայում (Մոսկվայի Մեծ թատրոնի հետ), Արգենտինայում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Լեհաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Չիլիում, Էկվադորում, Պարագվայում և այլուր:

Բալետային ներկայացումներ

  • Կիտրի՝ Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ»
  • Ժիզել՝ Ադոլֆ Ադանի «Ժիզել»
  • Գայանե՝ Արամ Խաչատրյանի «Գայանե»
  • Էգինա՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ»
  • Խանդութ՝ Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ»
  • Մազուրկա՝ Ֆրեդերիկ Շոպենի «Շոպենիանա»
  • Ջուլիետ՝ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»
  • Շամիրամ՝ Գևորգ Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
  • Գերդա՝ Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին»
  • Էմիլիա՝ Լորիս Ճգնավորյանի «Օթելլո»

Պարգևներ և կոչումներ

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1978
  • Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ, 2014
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2016

    Ընտանիք

    • Ամուսին՝ Վիլեն Գալստյան, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
    • Որդի՝ Դավիդ Գալստյան, բալետի արտիստ

    Գրականություն

    • Балет: энциклопедия. / Гл. ред. Ю. Н. Григорович.- М.: Советская энциклопедия, 1981.- 623 стр.

    Ծանոթագրություններ

    The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
    Lists
    Nadezhda Davyan is in following lists
    comments so far.
    Comments
    From our partners
    Sponsored
    Nadezhda Davyan
    arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes