peoplepill id: mykola-bilyk-1
MB
Ukraine
1 views today
3 views this week
The basics

Quick Facts

Work field
Gender
Male
Star sign
TaurusTaurus
Birth
20 May 1953, Novoselytsia Raion, Ukraine
Age
70 years
The details (from wikipedia)

Biography

Նիկոլայ Իլյայի Բիլիկ, Միկոլա Բիլիկ (ուկր.՝ Білик Микола Ілліч, ծնվ․ մայիսի 20, 1953), ուկրաինացի քանդակագործ, Ուկրաինայի վաստակավոր նկարիչ, Կիևի Գ․ Բոյչուկի անվան դեկորատիվ կիրառարական արվեստի և դիզայնի պետական ինստիտուտի դոցենտ։

Կենսագրություն

Ծնվել է 1953 թվականին Չերնովեցկի շրջանի Տապորիվկա գյուղում։ 1968-1972 թվականներին սովորել է Վիժնիցկի Կիրառարական արվեստի ուսումնարանում։ 1975-1980 թվականներին սովորել է Լվովի Դեկորատիվ կիրառարական արվեստի ինստիտուտում։ 1986 թվականից Ուկրաինայի նկարիչների ազգային միության անդամ է։ 1980 թվականից ապրում և աշխատում է Կիևում։

1981 թվականից ակտիվ մասնակցել է ավելի քան 50 հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Ուկրաինայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։

Ստեղծագործություններ, մրցանակներ

  • 1989, Ճապոնիայում միջազգային խորհրդաժողովի ղեկավար, ստացել է առաջին մրցանակ։
  • 1991, «Լվով 91» միջազգային բիենալեի լաուրեատ։ Առաջին մրցանակ քանդակի ասպարեզում։
  • 1996, ստացել է «Ուկրաինայի վաստակավոր նկարիչ» պատվավոր կոչումը։
  • 1988 թվականից մասնակցել է Յամպիլ, Տերնոպոլ, Լուցկ, Բեյրութ քաղաքներում տեղի ունեցած քանդակագործական գիտաժողովների։
  • 1988 թվականից ստեղծել է մի շարք մոնումենտալ և դեկորատիվ քանդակներ։
    • 1983, «Թռիչք», Մ․ Տրուբլաինի թանգարանի ճակատի քանդակային կոմպոզիցիա (Օդեսայի շրջան)։
    • 1988, Տարաս Շևչենկոյի հուշարձանը Իվանովո Ֆրանկովսկում։
    • 1992, Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձան, գ․ Մակեևկա, Կիևի մարզ։
    • 1994, Կիև քաղաքի զինանշանը (բրոնզ)։
    • 1995, Տարաս Շևչենկոյի կիսանդրին Հավանա, Կուբա (բրոնզ)։
    • 1995 Օլգա իշխանուհու, Անդրեյ Պերվոզվաննու, Կիրիլի և Մեֆոդիի հուշարձանի վերականգնում (մարմար), Կիև։
    • 1996 - Գ․ Բոյչուկի հուշարձանը (բրոնզ), Կիև։
    • 1997, Յարոսլավ Իմաստունի հուշարձանը, Կիև։
    • 2001, Իշխան Բլադիմիրի հուշարձանը (բրոնզ), Վոլինսկի մարզ։
    • 2006, Չերնոբիլի հերոսների հուշարձանը, (քար, կոփածո պղինձ)։

Անհատական ցուցահանդեսներ

  • 1992, Ռոման Շուլերի պատկերասրահ, Մյունխեն, Գերմանիա,
  • 1995, «Միկոլայի տուն» պատկերասրահ, Կիև,
  • 2000, «Տրիպտիխ» պատկերասրահ, Կիև,
  • 2001, «Կոլտա» պատկերասրահ, Կիև,
  • 2003, «Ուկրաինական տուն», Կիև,
  • 2003, «Ուկրաինական տուն», Չիկագո, ԱՄՆ,
  • 2004, Ուկրաինական ազգային թանգարան, Չիկագո, ԱՄՆ,
  • 2004, Ուկրաինայի դեսպանատուն ԱՄՆ, Վաշինգտոն, ԱՄՆ,
  • 2004, Ճարտարապետության և արվեստի թանգարան, Կիև,
  • 2006, «Տրիպտիխ» պատկերասրահ, Կիև։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 25 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Mykola Bilyk is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Mykola Bilyk
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes