Quantcast
peoplepill id: mikael-zalinyan
MZ
1 views today
3 views this week
Mikael Zalinyan

Mikael Zalinyan Armenian chemist

Armenian chemist
Mikael Zalinyan
The basics

Quick Facts

Intro Armenian chemist
Is Chemist
From Russia Armenia
Type Science
Gender male
Birth 24 May 1930, Getavan, Armenia
Age: 90 years
Star sign GeminiGemini
The details

Biography


Միշա Գարեգինի Զալինյան (մայիսի 24, 1930(1930-05-24), Գետավան, Հայաստան, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-օրգանիկ: Քիմիական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1977): ԽՍՀՄ գյուտարար (1983): Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1998), Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2012):

Կենսագրություն

Միշա Զալինյանը ծնվել է 1930 թվականի մայիսի 24-ին, Լոռու մարզի Ղզղալա գյուղում (այժմ՝ գյուղ Գետավան): 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1952-1981 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնում: 1981-1998 թվականներին եղել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի բնական գիտություննների ամբիոնի վարիչ:

Աշխատանքները վերաբերում են հագեցած բազմաֆունկցիոնալ լակտոնների սինթեզի եղանակների մշակման և քիմիական փոխարկումների հետազոտման, ինչպես նաև լակտոնային և տարացիկլային միացությունների համակցման հիման վրա նոր, ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի սինթեզի հարցերին: Հեղինակ է «Քիմիա» (1967, 4-րդ վերամշակված և լրացված հրատարակչություն, 2003) ուսումնական ձեռնարկի:

Պարգևներ

  • Խաչատուր Աբովյանի մեդալ (1987)։
  • Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալ (2005):
  • Պ. էռլիխի արծաթե մեդալ (2005)։

Անդամակցություն

  • Ռուսաստանի բնական ԳԱ, ՀՃԱ անդամ (1998)։

Երկեր

  • Քիմիա: Ձեռնարկ բուհ ընդունվողների համար, Զալինյան Միքայել Գարեգինի, 2003:
  • Как решать задачи по химии ?, 1990: т. л. (Ред. М. Г. Залинян).

Ծանոթագրություններ

  1. www.raen.am http://www.raen.am/members/z1.html։ Վերցված է 2019-06-23 
  2. «Залинян Михаил Гарегинович - Europäische Akademie der Naturwissenschaften»։ eanw.info։ Վերցված է 2019-06-23 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 384։
  4. «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Զալինյան, Միքայել Գարեգինի, 1930- (Personal Name)»։ armunicat.nla.am։ Վերցված է 2019-06-23 
The contents of this page are sourced from Wikipedia article on 02 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
comments so far.
Comments
Reference sources
References
http://www.raen.am/members/z1.html
http://eanw.info/enzilkopedia/zalinian-mikhail.html
http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=11535
arrow-left arrow-right arrow-up arrow-down instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube stumbleupon comments comments pandora gplay iheart tunein pandora gplay iheart tunein itunes