Quick Facts
Intro | Турецкий актёр |
Is | Filmmaker |
From | Turkey |
Field | Film, TV, Stage & Radio |
Gender | male |
Birth | 10 April 1988, Bursa |
Age | 34 years |
Biography
Մեթին Աքդյուլգեր (թուրք.՝ Metin Akdülger, ապրիլի 10, 1988({{padleft:1988|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:10|2|0}}), Բուրսա, Բուրսա, Թուրքիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության թուրք դերասան: Ներկայումս մարմնավորում է Մուրադ IV սուլթանի դերը՝ «Հոյակապ Դար: Քյոսեմ սուլթան» հեռուստասերիալում:
Կենսագրություն
Մեթինը ծնվել է 1988 թվականի ապրիլի 10-ին Բուրսայում: Նրա նախնիները Սալոնիկից գաղթած հույներ են եղել: Հաջողությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Քոչի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժին: Համալսարանում հետաքրքրվել է ֆուտբոլով, սակայն աստիճանաբար սկսել է ներգրավվել համալսարանական թատրոնի ներկայացումներում: Մեթինը թատերական կուրսերի է հաճախել:
Կարիերա
Դերասանը խաղացել է թատերական չորս ներկայացումներում և կինոյի և հեռուստատեսության վեց դերերում: 2016 թվականին մարմնավորում է օսմանյան սուլթան Մուրադ IV-ին՝ «Հոյակապ Դար: Քյոսեմ սուլթան» հեռուստասերիալում:
Անձնական կյանք
Մեթին Աքդյուլերը զբաղվում է բռնցքամարտով, սիրում դահուկավարել, հետաքրքրված է քայթսերֆինգով և լողով: Կատարյալ տիրապետում է անգլերենի:
Ֆիլմագրություն
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2011 | ֆ | Kahraman | ||
2013 | ս | Մակընթացություն | Medcezir | Օրքուն Ջիվանօղլու |
2014 | ֆ | Առանց ինձ | Bensiz | Նեջիփ |
2015| | ս | Տատեր և մայրեր | Analar ve Anneler | Թահսին Թուհրաջի |
2015 | ֆ | Կոտրված սրտերի բանկ | Kırık Kalpler Bankası | Թուրհան |
2016| | ս | Հոյակապ Դար: Քյոսեմ սուլթան | Muhteşem Yüzyıl Kösem | Մուրադ IV |
Թատերական ներկայացումներ
- 2010: «Հիմար Ռոմեո»
- 2011: «Ձիթապտղի ժամանակ»
- 2012: «Սկավառակ»
- 2014: «Մեքենա»
Ծանոթագրություններ
