peoplepill id: merab-kokochashvili
MK
Georgia Russia
1 views today
1 views this week
Merab Kokochashvili
Soviet actor and film director

Merab Kokochashvili

The basics

Quick Facts

Intro
Soviet actor and film director
A.K.A.
Мераб Кокочашвили, Кокочашвили, Мераб,...
Gender
Male
Place of birth
Tbilisi
Age
89 years
The details (from wikipedia)

Biography

Մերաբ Արչիլի Կոկոչաշվիլի (վրաց.՝ მერაბ კოკოჩაშვილი, 21 մարտի, 1935, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1983)

Կենսագրություն

Մերաբ Կոկոչաշվիլին ծնվել է 1935 թվականի մարտի 21-ին Թբիլիսիում։ 1958 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Գ. Շիրոկովի արվեստանոց)։ 1960 թվականին նկարահանել է «Մի բակի մյուսը» ֆիլմը։ 1970-ական թվականների սկզբին դասավանդել է «Վրացֆիլմ» կինոստուդիային կից դերասանական խմբակում։ 1976 թվականից «Վրաստանի հեռուստաֆիլմ» ընկերության գեղարվեստական ղեկավարն է։ 1989 թվականից դասավանդել է Թբիլիսիի պետական համալսարանում: Պրոֆեսոր է, կինոյի կառուցվածքի ու լեզվի լաբորատորիայի վարիչ։

Մերաբ Կոկոչաշվիլին 1979 թվականին արժանացել է Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, իսկ 1983 թվականին՝ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։

Ֆիլմագրություն

Ռեժիսոր

  • 1957 - Հին տաշտակ (կարճամետրաժ)
  • 1960 - Մի բակից մյուսը
  • 1962 - Արձակուրդ
  • 1965 - Միխա (նովել «Անցյալի էջեր» կինոալմանախում)
  • 1967 - Մեծ կանաչ հովիտ
  • 1973 - Բարի ճանապարհ
  • 1976 - Գագաթ
  • 1984 - Կիզիչ ամառվա երեք օր
  • 2000 - Տապան
  • 2003 - Վարիացիաներ «Օթելլոյի» թեմայով
  • 2004 - Ուսուի (կարճամետրաժ)
  • 2008 - Ուրախության տուն (վավերագրական)

Սցենարիստ

  • 1965 - Միխա (նովել «Անցյալի էջեր» կինոալմանախում)
  • 1973 - Բարի ճանապարհ
  • 1984 - Կիզիչ ամառվա երեք օր
  • 2000 - Տապան

Դերասան

  • 1942 - Գեորգի Սաակաձե - Պաատա, Գեորգիի որդին
  • 1969 - Մի՛ անհանգստացիր - պորուչիկ Ալեքս Իշխելի
  • 1976 - Գագաթ

Պարգևներ

  • Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979)
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1983)
  • Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան մրցանակ (1987)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Merab Kokochashvili is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Merab Kokochashvili
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes