Quantcast
peoplepill id: margarita-darbinyan
MD
1 views today
12 views this week
Margarita Darbinyan

Margarita Darbinyan Armenian historian, translator

Armenian historian, translator
Margarita Darbinyan
The basics

Quick Facts

Intro Armenian historian, translator
Is Historian Translator
From Russia Armenia
Type Social science
Gender female
Birth 18 March 1920, Batumi, Georgia
Star sign PiscesPisces
The details

Biography

Մարգարիտա Հովնանի Դարբինյան-Մելիքյան (մարտի 18, 1920(1920-03-18), Բաթում, Վրաստան), հայ պատմաբան, թարգմանիչ: Պատմական գիտությունների թեկնածու (1955): Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից:

Կենսագրություն

Մարգարիտա Դարբինյանը ծնվել է 1920 թվականի մարտի 18-ին Վրացական ԽՍՀ Բաթում քաղաքում: Հայրը եղել է հայ կաթոլիկ, մայը՝ լեհ կաթոլիկ: Ծնողները տիրապետել են ռուսերենին, հայրը լեհերենին չի տիրապետել, մայրը՝ հայերենին: Տանը խոսել են ռուսերեն: Հայերեն սովորել է գրաբարի միջոցով: 1941 թվականին Մարգարիտա Դարբինյանն ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը: Վերադառնալով Հայաստան՝ աշխատանքի է նշանակվել Չիբուխլուում (այժմ՝ Ծովագյուղ) 1951-1957 թվականներին դասավանդել է Երևանի ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում, 1958-1959 թվականներին եղել է Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1959 թվականից՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող:

Ուսումնասիրել և գրաբարից ռուսերեն է թարգմանել հայ պատմագրության սկզբնաղբյուրները և կազմել ծանոթագրությունները: Կազմել է Թովմա Արծրունու «Պատմութիւն տանն Արծրունեաց» երկի քննական բնագիրը, գրել առաջաբանը և ծանոթագրությունները:

Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի՝ «Նարեկի» ռուսերեն գեղարվեստական թարգմանությունները, որ կատարել են Ն. Գրեբնյովը (1969) և հետո՝ Վ. Միկուշևիչը (1985), հիմնված են Մարգարիտա Դարբինյանի և նրա գործընկերուհի Լենա Խանլարյանի՝ գրաբարից արված տողացի թարգմանության վրա: 1988 թվականին «Արևելքի մատենագրության հուշարձաններ» շարքի շրջանակում լույս է ընծայվել «Մատյան ողբերգության» ռուսերեն թարգմանության գիտական ու ամբողջական տարբերակը՝ գործընկերուհիներ Մ. Դարբինյան-Մելիքյանի և Լ. Խանլարյանի թարգմանությամբ:

Թարգմանություններ է արել նաև պարսկերենից, գերմաներենից, անգլերենից, ֆրանսերենից, իտալերենից, արաբերենից:

Գիտեք, Նարեկացուն անդրադառնալու, լիարժեք ընկալելու, առավել ևս՝ թարգմանելու համար միայն գրաբարի իմացությունը քիչ է: Ես գրաբարը, տաղերը ընկալում եմ ըստ իմ մտքում հնչող մեղեդու։ Թարգմանելիս պետք է գտնել բառեր, որոնք մեղեդային են հնչում, Նարեկացու կիրառած բաղաձայնույթին՝ ալիտերացիային համապատասխան: Քիչ է՝ ճիշտ թարգմանելը, էական է մեղեդայնությունը փոխանցել, այնպես, որ դա գեղեցիկ հնչի:


Պարգևներ

  • Հայրենական պատերազմի շքանշան

Թարգմանություններ

  • Զաքարիա Քանաքեռցի, Պատմագրություն, 1969:
  • Սիմեոն Լեհացի, Ուղեգրություն, 1965:
  • «Անանուն Զրուցագրի պատմությունը», 1971:
  • Հովհաննես Դրասխանակերտցի, «Պատմություն Հայոց», 1986:
  • Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության», 1988:
  • Թովմա Արծրունի, «Արծրունյաց տան պատմություն», 2001:

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  2. Чтобы потомки знали и помнили...
  3. «Մատենադարանի 99-ամյա գիտաշխատողն առաջին անգամ ռուսերեն է թարգմանել Նարեկացու տաղերը»։ armeniasputnik.am (հայերեն)։ Վերցված է 2019-04-29  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
The contents of this page are sourced from Wikipedia article on 28 Feb 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
comments so far.
Comments
Reference sources
References
http://mostga.am/istoki/chtoby-potomki-znali-i-pomnili-316.html
https://armeniasputnik.am/columnists/20190428/18317565/mot-100-amya-targmanchuhin-targmanele-1000-amya-taxery-grigor-narekacin-arden-ruseren.html
arrow-left arrow-right arrow-up arrow-down instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube stumbleupon comments comments pandora gplay iheart tunein pandora gplay iheart tunein itunes