Quick Facts
Intro | ��այ մաթեմատիկոս | |||
Is | Mathematician | |||
From | Russia Armenia | |||
Field | Mathematics | |||
Gender | male | |||
Birth | 15 May 1955, Navur, Armenia | |||
Age | 68 years | |||
Star sign | Taurus | |||
Education |
|
Biography
Մամիկոն Սմբատի Գինովյան (մայիսի 15, 1955(1955-05-15), Նավուր, Տավուշի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր: ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ակադեմիկոս:
Կենսագրություն
Մամիկոն Գինովյանը ծնվել է 1955 թվականի մայիսի 15-ին, Տավուշի մարզի Նավուր գյուղում: 1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1977 թվականից աշխատում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում, 1981-1986 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող, 1986 թվականից 1993 թվականներին` ՀՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1993 թվականից՝ փոխտնօրեն: 2000 թվականի վերջին - 2001 թվականի սկզբին նա հրավիրվել է Հյուսիսարևելյան համալսարան (Բոստոն, ԱՄՆ), որպես դասախոս:
Աշխատանքները վերաբերում են պատահական շարժընթացների և ժամանակային շարքերի վիճակագրության, ստացիոնար շարժընթացների գծային գուշակումների, Տյոպյիցի տիպի օպերատորների և դետերմինանտների տեսություններին, ստացիոնար շարժընթացներից քառակուսային ձևերի և ֆունկցիաների բաշխումների նկարագրմանը (սահմանային թեորեմներ):
Անդամակցություն
- Հայաստանի մաթեմատիկոսների միության անդամ
- Միացյալ Նահանգների մաթեմատիկայի միության անդամ
Երկեր
- M. S. Ginovyan, Asymptotically Efficient Nonparametric Estimation of Nonlinear Spectral Functionals, 2003.
- M. S. Ginovyan and A. A. Sahakyan, On the Central Limit Theorem for Toeplitz Quadratic Forms of Stationary Sequences, 2005.
- M. S. Ginovyan and A. A. Sahakyan, Limit Theorems for Toeplitz Quadratic Functionals of Continuous-time Stationary Processes, 2007.
- Mamikon S. Ginovyan and Levon V. Mikaelyan, Prediction Error for Continuous-Time Stationary Processes with Singular Spectral Densities, 2009
- Trace approximations of products of truncated Toeplitz operators, Теория вероятн. и ее примен., 56:1 (2011)
- О центральной предельной теореме для тёплицевых квадратичных форм от стационарных последовательностей, Теория вероятн. и ее примен., 49:4 (2004)
- Непараметрический статистический анализ стационарных гауссовских процессов. Doctor of Sciences thesis, Ереванский государственный университет (1999)
- Об оценке значения линейного функционала от спектральной плотности гауссовского стационарного процесса, Теория вероятн. и ее примен., 33:4 (1988)
- Асимптотически эффективное непараметрическое оценивание функционалов от спектральной плотности, имеющей нули, Теория вероятн. и ее примен., 33:2 (1988)
- Локальная асимптотическая нормальность семейств гауссовских распределений, Зап. научн. сем. ЛОМИ, 136 (1984)
- Асимптотическое поведение логарифма функции правдоподобия при наличии полиномиальных нулей спектральной плотности, Зап. научн. сем. ЛОМИ, 108 (1981)
- Асимптотическое поведение теплицева определителя, Зап. научн. сем. ЛОМИ, 97 (1980)
Ծանոթագրություններ
- ↑ «Mamikon Ginovyan | Institute of Mathematics»։ math.sci.am (անգլերեն)։ Վերցված է 2020-03-05
- ↑ «Персоналии: Гиновян Мамикон Смбатович»։ www.mathnet.ru։ Վերցված է 2020-03-05
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Մամիկոն Գինովյանի հրապարակումներ (Full profile) | Institute of Mathematics»։ math.sci.am։ Վերցված է 2020-03-05
