peoplepill id: kharlampy-baranov
KB
Russia
1 views today
3 views this week
Kharlampy Baranov
Russian arabist (1892-1980)

Kharlampy Baranov

The basics

Quick Facts

Intro
Russian arabist (1892-1980)
A.K.A.
Kharlampy Karpovich Baranov
From
Gender
Male
Death
1980 (aged 87 years)
Place of death
Moscow
Age
87 years
The details (from wikipedia)

Biography

Բարանով Խարլամպիյ Կարպի (ռուս.՝ Харла́мпий Ка́рпович Ба­ра­́нов, փետրվարի 23, 1892(1892-02-23), Q24484405?, Ուստ-Մեդվեդիցկի օկրուգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1980, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս արաբագետ, արաբագիտության մոսկովյան դպրոցի հիմնադիրը, Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ (1962), ռուս-արաբերեն բառարանի հեղինակ, պրոֆեսոր (1939)։

Կենսագրություն

Վաղ հասակում կորցրել է հորը։ Նախնական կրթությունն ստացել է Նովոչերկասսկի տարրական դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո որոշում է ընդունվել Լազարյան ճեմարանի արաբապարսկաթուրքական բաժանմունք, որի համար ինքնուրույն սովորում է լատիներեն և այլ օտար լեզուներ։ 1912 թվականին ընդունվում է Լազարյան ճեմարան։ 1915 թվականին ավարտում է ճեմարանը և զորակոչվում բանակ, որտեղ նա ուղարկվում է սովորելու Մոսկվայի Ալեքսանդրյան ռազմական վարժարանում, ապա Գոլիցյան ճակատում ծառայության է անցնում կազակական մի գնդում։ Շուտով տեղափոխվում է Պետրոգրադ, որտեղ աշխատում է որպես թուրքերենի թարգմանիչ։ Հեղափոխությունից հետո արևելյան լեզուներ է դասավանդել Ֆրունզեի անվան ռազմական ինստիտուտում, ապա Մոսկվայի արևելագիտության ինստիտուտում (նախկին Լազարյան ճեմարան), որը 1952 թվականին միանում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտին։ Այստեղ դասավանդում է արաբերեն, ղեկավարում է արաբերենի, պարսկերենի, փուշտու և աֆրիկյան լեզուների միավորված ամբիոնը։ Եղել է արևելագիտության ֆակուլտետի դեկան։ Բարանովի գլխավոր գործը եղել է «Ռուս-արաբերեն բառարան»-ի կազմումը։ Բառարանի վրա աշխատել է դեռևս ուսանող տարիներից և առաջին տարբերակը տպագրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1976 թվականին հրատարակվում է բառարանի լրացված, վերջնական տարբերակը (ավելի քան 42 000 բառ)։

Ծանոթագրություններ

  Չափորոշչային վերահսկողություն
  Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article on 28 Sep 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Kharlampy Baranov is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Reference sources
References
Kharlampy Baranov
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes