peoplepill id: khachik-momjyan
KM
Armenia
1 views today
11 views this week
Khachik Momjyan
Armenian philosopher

Khachik Momjyan

The basics

Quick Facts

Intro
Armenian philosopher
Work field
Gender
Male
Place of birth
Trabzon
Death
1996 (aged 86 years)
Age
86 years
The details (from wikipedia)

Biography

Խաչիկ Նշանի Մոմջյան (փետրվարի 25, 1909({{padleft:1909|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:25|2|0}}), Տրապիզոն, Տրապիզոն, Թուրքիա - 1996), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայության գիտության դոկտոր (1951), պրոֆեսոր (1956), ՌՍՖԱՀ գիտական վաստակավոր գործիչ (1969)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Կենսագրություն

Ավարտել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտի փիլիսոփայության ֆակուլտետը (1934)։ 1937-1940 թվականներին եղել է Մոսկվայի կրոնի և աթեիզմի պատմության թանգարանի արեմտաեվրոպական բաժնի վարիչ, ՀԽՍՀ ԳԱ առաջին գիտության քարտուղար (1943-1947), միաժամանակ 1944-1947 թվականներին կատարել է դիվանագիտական աշխատանք, 1947-1949 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության սեկտորի վարիչ, 1951-1953 թվականներին «Լրաբեր հասարակական գիտություններ» խմբագիր, 1955-1958 թվականներին՝ Մոսկվայի պետական համալսարանի դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի ամբիոնի վարիչ, 1958-1962 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ օրգան «Կոմունիստ» («Коммунист») ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ և փիլիսոփայության բաժնի խմբագիր։ 1967 թվականից ԽՄԿԿ ԿԿ առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի մարքս-լենինյան փիլիսոփայության ամբիոնի վարիչ, 1977 թվականից՝ ԽՍՀՄ սոցիոլոգիական ասոցիացիայի վարչության նախագահ։ Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի գործադիր կոմիտեի (1978) և այդ կազմակերպության օրգան «Քարընթ սոսիոլըջի» («Carrent sociology») պարբերականի խմբագրական կոլեգիայի անդամ (1977)։ Մոմջյանի գիտական ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են աթեիզմի և մատերիալիզմի պատմությանը Ֆրանսիայում («Հելվեցիուսի փիլիսոփայությունը», 1955 (ռուսերեն), կազմել, խմբագրել և գիտական առաջաբանով հրատարակել է (ռուսերեն) Դենի Դիդրոյի, Պիեռ Մարեշալ ի, Կ․ Ֆ․ Վոլնեյի, Պոլ Անրի Հոլբախի, Կլոդ Ադրիան Հելվեցիուսի ստեղծագործությունները, պատմական զարգացման օրինաչափություններին («Սոցիալիստական հասարակությունը և ժողովրդական զանգվածների ստեղծագործական ակտիվությունը», 1954 (ռուսերեն), «Սոցիալական զարգացման մարքսիստական-լենինյան տեսությունը», 1978 (ռուս․, համահեղինակ) և այլն), արդի բուրժուական փիլիսոփայության քննադատությանը [«Մարքսիզմը և ռենեգատ Դարոդին», 1973 (ռուսերեն) են]։ Աշխատությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։

Պարգևներ

Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության և «Պատվո նշան» շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 699 CC-BY-SA-icon-80x15.png
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Khachik Momjyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Khachik Momjyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes